ՀՌՕ զինվորականները Հայաստանի լեռներում պայմանական հակառակորդի թիրախներ են խոցել
Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի հրետանային ստորաբաժանումները ձմեռային ստուգատեսի շրջանում Հայաստանի Ալագյազ զորավարժարանում պայմանական հակառակորդի թիրախներ են խոցել։ Այս մասին հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։
«Հրետանին 1-15 կմ հեռավորության վրա գտնվող առանձին և խմբային թիրախներ է ոչնչացրել` կիրառելով նավիգացիոն սարքերով, բալիստիկ կայաններով, կողմնացույցներով և կապի ժամանակակից միջոցներով աշխատելու հմտությունները։ Կրակի վարման խնդիրները ևս իրականացվել են սահմանափակ տեսանելիության պայմաններում՝ անմիջական նշանառմամբ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ՀՌՕ զինծառայողները կատարել են հրետանային «կարուսել», որի ընթացքում հետախուզական միջոցառումներ են անցկացրել, մշակել մարտի ընթացքում իրականացվող մանևրումները, քողարկումներն ու պայմանական հակառակորդի հրետանային միջոցներով խաբուսիկ գործողությունների կիրառումը։
«Պայմանական հակառակորդի թիրախների տեղորոշումը, բարձրլեռնային պայմաններում հակառակորդի մարտավարական դեսանտի իջեցման ժամանակ արագ շարժվող և անշարժ թիրախների ուղղությամբ կրակի վարման ընթացքն իրականացվել է ԱԹՍ–ների հաշվարկների հետ փոխգործակցությամբ»,–հայտնում է մամուլի ծառայությունը։
Նշվում է նաև, ՀՌՕ ռազմաբազայի բանակային ավիացիայի անձնակազմերը կրակային աջակցություն են ցուցաբերել մոտոհրաձգային ստորաբաժանումներին։
Ուսումնավարժական թռիչքներին մասնակցել է թռիչքային և ինժեներատեխնիկական անձնակազմի ավելի քան 120 զինծառայող, ներգրավվել է շուրջ 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում` բանակային ավիացիայի Մի-8ՄՏՎ-5 և Կա-52 ուղղաթիռներ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am