Լրահոս

06.10.2011 10:16


Քադաֆիի հայրենի քաղաքը մի քանի օրից կանցնի ապստամբների ձեռքը

Քադաֆիի հայրենի քաղաքը մի քանի օրից կանցնի ապստամբների ձեռքը

Լիբիայի ազգային անցումային խորհրդի  զորքերը մոտակա օրերս կարող են գրավել երկրի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի հայրենի Սիրտ քաղաքը։ Այս մասին, ինչպես փոխանցում է «Ասոշիեյթեդ պրես»–ը, հայտարարել է Լիբիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ գնդապետ Ահմեդ Բանին։

Ա. Բանիի խոսքերով՝ Սիրտ քաղաքի տարածքի միայն 20%–ն է Քադաֆիին հավատարիմ զորքերի վերահսկողության տակ, և իրադրությունն այնպիսին է, որ այդ փոքր մասն էլ մի քանի օրից կանցնի ԱԱԽ–ին։

Չնայած այդ համոզմունքին՝ հարկ է նշել, որ արդեն մոտ մեկ ամիս շարունակվող արյունալի մարտերից հետո անցումային խորհրդի զորքերին չի հաջողվում գրավել Բենի–Վալիդ և Սիրտ քաղաքները։

Իսկ Լիբիայի պաշտպանության փոխնախարար Ֆաուզի Աբու Քաթաֆը հայտարարել է, թե իրենք երկու օրից կգրավեն քաղաքը։

Այս խորագրի վերջին նյութերը