Կարծիք

11.04.2023 19:02


«Նիկոլ Փաշինյան» անվանումը համարժեք է դարձել կորստին, զիջմանը և ողբերգությանը

«Նիկոլ Փաշինյան» անվանումը համարժեք է դարձել կորստին, զիջմանը և ողբերգությանը

Իշխանությունը հասարակության ուզում է համոզել, թե Ադրբեջանի հետ բանակցելու, պայմանավորվելու և խաղաղություն ապահովելու հնարավորություն և ունակություն ունի:

Առանց անվտանգային շինարարարության, առանց արտաքին համարժեք քաղաքականության, առանց արդյունավետ պետական կառավարման ո´չ պայքարի, ո´չ հաղթանակի հնարավորություն չի լինելու:

Ադրբեջանի առաջ ստորանալով, զիջելով, հանդուրժելով խաղաղություն երբեք չի լինելու:

«Նիկոլ Փաշինյան» անվանումը համարժեք է դարձել կորստին, զիջմանը և ողբերգությանը:

Փառք ու պատիվ այն զինվորականներին, ովքեր այս ծանր վիճակում իրենց վրա են վերցնում իրադրության ողջ ծանրությունը և մարտ վարում:

Հավերժ փառք այս ու սրան նախորդող ժամանակահատվածում նահատակված մեր հերոսներին:

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը