Սյունիքի մարզի Տեղ գյուղի ուղղությամբ հակառակորդը վերսկսել է կրակոցները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ավագանու անդամ, Արավուս գյուղի նախկին գյուղապետ Արգամ Հովսեփյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Նախնական տվյալներով կան զոհեր և վիրավորներ:
***
Քիչ առաջ Սյունիքի մարզի Տեղ գյուղի տարածքում վերսկսվել է ադրբեջանցի եւ հայ դիրքապահների միջեւ փոխհրաձգությունը։ Մարզից տեղեկություններ ենք ստանում, որ 16.00-ին սկսված մոտ երեսուն րոպե տեւած փոխհրաձգությունից ավելի ուժգին մարտեր են ընթանում, հակառակորդը հրետանի է կիրառում։ՊՆ-ից չեն արձագանքում մեր հեռախոսազանգերին, իսկ պաշտոնատար անձինք հրաժարվում են մեկնաբանություններ տալ։
Տեղ գյուղի ուղղությամբ կրակոցները վերսկսվել են
Սյունիքի մարզի Տեղ գյուղի ուղղությամբ հակառակորդը վերսկսել է կրակոցները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ավագանու անդամ, Արավուս գյուղի նախկին գյուղապետ Արգամ Հովսեփյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Նախնական տվյալներով կան զոհեր և վիրավորներ:
***
Քիչ առաջ Սյունիքի մարզի Տեղ գյուղի տարածքում վերսկսվել է ադրբեջանցի եւ հայ դիրքապահների միջեւ փոխհրաձգությունը։ Մարզից տեղեկություններ ենք ստանում, որ 16.00-ին սկսված մոտ երեսուն րոպե տեւած փոխհրաձգությունից ավելի ուժգին մարտեր են ընթանում, հակառակորդը հրետանի է կիրառում։ ՊՆ-ից չեն արձագանքում մեր հեռախոսազանգերին, իսկ պաշտոնատար անձինք հրաժարվում են մեկնաբանություններ տալ։
Աղբյուրը՝ hraparak.am