Չէին տեսել պատից կախ, տեսան ճակտից կախ․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
Իմ ելույթը խորհրդարանական հայտարարությունների ժամին․
Սիրելի՛ ժողովուրդ,
2018-ին տեղի ունեցավ իշխանափոխություն։ Փողոց դուրս եկած ժողովուրդն ուներ հույս, հավատ, մեծ սպասումներ։ Իշխանության եկածները խաբեցի՛ն ժողովրդին։ Խաբեցին, թե իբր սիրում են բոլորին, խոնարհվում բոլորի առաջ ու հպարտանում բոլորով։
Նրանք քաղաքացուն հռչակեցին որպես հպարտ, հռչակեցին երկրի տեր ու դրաձրեցին տուգանքի, թալանի մատերիալ։ Հազարավորներին դարձրեցին թնդանոթի միս՝ անամոթաբար հայտարարելով, որ զոհերը կարող էին և չլինել, բայց որպեսզի մարդիկ չասեն «Նիկոլ դավաճան», որոշեցին «հաղթելու ենք» կարգախոսի ներքո ջահել երեխեքին մտցնել հողի տակ։ Նրանց մի մասի միայն ոսկորները հանձնեցին մայրերին, կան մարդիկ, ովքեր դա էլ չեն ստացել։ Ունենք ադրբեջանական բանտերում տանջվող գերիներ, որոնց մասին այս իշխանությունները գործնականում մոռացել են։
Օրվա իշխանությունների ցինիզմն ու երեսպաշտությունը հասավ այն բանին, որ մեր օրացույցում «քաղաքացու օր» մտցրեցին՝ քաղաքացու համար սուգ բերելով, քաղաքացու դեմքից ժպիտը գողանալով։
2018-ին կոկորդ էին պատռում, որ բանանի գինն էժանացել է։ Հիմա բանանն էլ է թանկացել, մյուս ապրանքներն էլ հասել ու անցել են բանանի գներին։
Իրենք հիմա դարձել են դոլարային միլիոնատերեր։ Անունը դնում են վարկով տուն առնել ու դառնում դղյակատերեր։ Ժողովրդական լեզվով ասած՝ չէին տեսել պատից կախ, տեսան ճակտից կախ։
2018-ին տեղի ունեցածը ստի ու կեղծիքի հաղթարշավ էր։ Նախկին արատավոր երևույթները կա՛մ պահպավել են, կա՛մ ավելի խորացել։ Կորցրել ենք Արցախի պետականությունը, Հայաստանը մազից է կախված։
Ընդդիմություն աշխատելու տարիներին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե սննդամթերքի, հոսանքի, գազի, ջրի և այլ ապրանքների բարձր գները մենաշնորհների և օլիգարխիկ համակարգի հետևանք են։ Ներկա բարձր գները ու աղքատների վրայից յոթ կաշի քերելը տեսնելով՝ կարող ենք ասել, որ կամ նախկինում նա խաբել է, կամ էլ՝ ճիշտ է ասել մենաշնորհների ու թալանի մասին, պարզապես հիմա ի՛նքն է օգտվում այդ մենաշնորհներից, օլիգարխիկ համակարգից ու թալանից։
Սիրելի՛ ժողովուրդ,
Այս իշխանությունը լեգիտիմ չէ և պետք է հեռանա։ Պետք է հեռանա ժողովրդական շարժման միջոցով։ Պետք է հեռանա, որ մեր երկրում ատելության մթնոլորտը վերանա, աղքատությունը վերանա, պատերազմ ու մահեր չլինեն։ Պետք է հեռանա, որ Արցախը հայկական մնա, Հայաստանն էլ ապրելու շանս ստանա։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից