ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել վրացական չորս դատավորների նկատմամբ. իսկ ինչու՞ չի կիրառում Ադրբեջանի նկատմամբ
ԱՄՆ-ն առաջին անգամ պատժամիջոցներ սահմանեց Վրաստանի դեմ: Վրացի չորս ազդեցիկ դատավորների արգելվում է մուտք գործել ԱՄՆ «զգալի կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու համար»՝ իշխանությունների օգտին քաղաքականացված որոշումներ կայացնելու տեսքով։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։
Վրացի չորս հայտնի դատավորներ՝ Միխայիլ Չինչալաձեն, Լևան Մուրուսիձեն, Իրակլի Շենգելիան և Վալերիան Ցերցվաձեն «ենթարկվում են վիզային պատժամիջոցների՝ համաձայն ընթացիկ ֆինանսական տարվա ֆինանսավորման 7031(c) օրենքի», որը վերաբերում է Պետքարտուղարության «արտաքին քաղաքականության գործառնություններին և հարակից ծրագրերին»։ Թվարկված դատավորները, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները (ամուսիններ և երեխաներ) չեն կարողանա ստանալ ԱՄՆ վիզա։ Ընդ որում, որոշումը կրելու է մշտական բնույթ:
ԱՄՆ պատժամիջոցները սկանդալ են առաջացրել Վրաստանում: ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանում Թբիլիսիի դեմ:
Վրաստանի իշխանությունների կողմից արձագանքը չուշացավ, այդ երկրի իշխող ուժի նախագահ Իրակլի Կոբախիձեն պետքարտուղար Էնթոնի Բլինքենին մեղադրեց կոռուպցիայի մեջ:
Ամերիկացիների այս որոշումը անարդար և անբարոյական որակեց նաև իշխող ուժի մյուս ներկայացուցիչ, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Ըստ նրա, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարման ժամանակահատվածում, երբ Վրաստանում տիրում էր իսկապես Բերիայի ժամանակների մթնոլորտ, ԱՄՆ-ն այդպես էլ հրապարակավ նման արձագանք չէէ տալիս, մինչդեռ այսօր, երբ, ըստ նրա, Վրաստանում իրավիճակն շատ ավելի բարենպաստ է, Վաշինգտոնը այսպիսի որոշում է կայացնում:
Վերջապես այսօր պաշտոնապես արձագանքեց այդ երկրի վարչապետ՝ Իռակլի Ղարիբաշվիլին:
Ըստ նրա Վրաստանում դատարանը իրականում դարձել է անկախ և ազատ «Վրացական երազանքի» իշխանության ներքո, և ոչ ոք իրավունք չունի ազդելու դատավորների վրա:
Ի պատասխան ԱՄՆ-ի այս որոշմանը, Վրաստանի վարչապետը հատուկ այցելել է այդ երկրի արդարադատության բարձրագույն խորհուրդ, որպեսզի հրապարակավ իր աջակցությունը ցույց տա դատավորներին:
Իրենց հերթին դատավորները հայտարարել են, որ մտահոգված չեն ԱՄՆ-ի նման որոշմամբ, քանզի ԱՄՆ այցելելու ցանկություն երբեք չեն ունեցել:
Չեզոք դիտորդների կարծիքով Վրաստանում իրոք դատական համակարգում կան լուրջ պրոբլեմներ: Նույն այդ դատավորներից երկուսը որպես դատավոր կայացել են հենց Սաակաշվիլիի կառավարման ընթացքում:
Պրոբլեմներ կան նաև նրանց ազնվության հարցում: Օրինակ, դատավոր Մուրուսիձեն վճիռ է կայացրել այնպիսի աղմկահարույց գործերով, ինչպիսին է բանկի 28-ամյա աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով։ Տղամարդուն խոշտանգել և սպանել են ոստիկանները։ Ոստիկանները դատապարտվեցին, սակայն գրեթե երկու տարի անց նախագահ Սահակաշվիլին կրկնակի կրճատեց նրանց պատժաչափը: Բայց, չնայած դրան, Իվանիշվիլիի կառավարման ընթացքում Մուրուսիձեն կրկին ընտրվեց դատավոր: Այն, որ այդ դատավորմները հաստատ հրեշտակներ չեն՝ հայտնի է բոլորին:
Օրինակ, դատավոր Վալերիան Ցերցվաձեի աշխատավարձով, նա կարողացավ վերակառուցել իր տունը Թբիլիսիի «միլիոնատերերի գյուղում»։ Նույն աշխատավարձով նա բացեց Apple-ի արտադրանքի վաճառքով եկամտաբեր բիզնես և վերակառուցեց «Շուա Գուլի» շքեղ հյուրանոցը: Երկու տարվա ընթացքում Մուրուսիձեի կինը՝ Լելա Չանիան, ով փոքր պաշտոն է զբաղեցնում դատական համակարգում, կարողացել է առանց հիփոթեքի կամ վարկի գրեթե 170 հազար դոլարով անշարժ գույք գնել Թբիլիսիում և Բաթումիում: Դատավոր Միխայիլ Չինչալաձեն, աշխատանքից հետո վերադառնում է Սագուրամո գյուղի մոդայիկ վիլլա։ Սկզբունքորեն նա կարող է այդքան հեռու չգնալ, քանի որ Թբիլիսիի կենտրոնում դատավորին սպասում է 146 քմ մակերեսով բնակարանը, որն իրեն է նվիրաբերվել 2006 թվականին:
Իսկ դատավոր Իրակլի Շենգելիան Թբիլիսիում ունի երկու մեծ բնակարաններ 117 և 169 մակերեսներով:
Այս ամենի մասին գիտեն բոլորը:
Բայց այդ ամենը ամերիկացիներին հայտնի էր վաղուց:
Սակայն նրանք հենց այսօր որոշեցին նման որոշում կայացնել և դա վրաց հասարակությունը գնահատում է որպես հստակ մեսիջ ներկա վրաց իշխանությանը՝ այն է դուք այլևս մեր շան որդիները չեք համարվում:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլիի կառավարման ընթացքում այդ երկրում տիրում էր խիստ ավտորիտար ռեժիմ: Այդ ընթացքում բանտերով էին անցել պաշտոնական տվյալներով մոտ 200 000 քաղաքացի: Ավելի քան 36 հազար ընկերություն կուլակաթափվել է հենց այդ ժամանակահատվածում: Իսկ եվրոպական կառույցներ այդ ընթացքում, որպես բողոք դիմել էին ավելի քան 5000 սուբյեկտ:
Իվանիշվիլիի այս 11 տարվա ընթացքում նույն եվրոպական կառույցներ դիմել է մոտ 1000 դիմում, այսինքն մոտ հինգ անգամ ավելի քիչ, քան Սաակաշվիլիի կառավարման ընթացքում: Իսկ բիզնեսի հանդեպ ոտնձգությունների մասին ընդանրապես չեն խոսում:
Այս փաստերը ցույց են տալիս մեկ բան, որ ամերիկյան կառավարությունը իր որոշումները կայացնելիս վերջին տեղում է դնում արդարության և ազատության սկզբունքները:
Այսօրվա Վրաստանի իշխանությունները նրանց դուր չեն գալիս, քանզի երկրորդ ճակատ չեն բացում Ռուսաստանի դեմ: Այսինքն չեն ուզում, որ իրենց երկիրը նոր պատերազմի մեջ հայտնվի: Դրա համար էլ նրանց պատժում են նույն ձևով, ինչ ռուսներին, իրանցիներին և չինացիներին:
Իսկ, օրինակ, Ադրբեջանի ոչ մի դատավոր նման պատժամիջոցի չի ենթարկվի, և ոչ թե այն բանի պատճառով, որ այդ երկրում աշխատում են ազնիվ դատավորներ: Իհարկե՝ ոչ:
Ադրբեջանի դատավորների կոռուպցիոն դրսևորումների մասին գիտեն բոլորը: Եվ նրանց համեմատ, Վրաստանի և Հայաստանի դատավորներն ուղղակի «հրեշտակներ են»:
Բայց այսօրվա Ադրբեջանի իշխանություններն ամերիկացիներին անհրաժեշտ են, նրանք, իհարկե, «շան որդի են», բայց նրանք «ամերիկացիների շան որդիներն են»:
Նրանց չեն հրավիրի «համաշխարհային դեմոկրատիայի ֆորումների», բայց կուլիսներում աջակցություն կստանան, քանզի Իրանի և Ռուսաստանի դեմ պոտենցիալ հակառակորդ կարող են դառնալ ոչ հեռու ապագայում: Մանավանդ, որ իրենց կողքին է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան:
ԱՄՆ-ի բոլոր որոշումները հենց այդ տեսանկյունից պետք է դիտարկել:
Որից էլ պարզ կարող է դառնալ, թե ինչու մինչ այսօր Ադրբեջանը չի ենթարկվում նմանատիպ պատժամիջոցների, երբ խախտել է գրեթե բոլոր խաղի կանոնները, սկսած իր ներքին հարցերից, վերջացրած Հայաստանի դեմ քայլերով:
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել վրացական չորս դատավորների նկատմամբ. իսկ ինչու՞ չի կիրառում Ադրբեջանի նկատմամբ
ԱՄՆ-ն առաջին անգամ պատժամիջոցներ սահմանեց Վրաստանի դեմ: Վրացի չորս ազդեցիկ դատավորների արգելվում է մուտք գործել ԱՄՆ «զգալի կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու համար»՝ իշխանությունների օգտին քաղաքականացված որոշումներ կայացնելու տեսքով։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։
Վրացի չորս հայտնի դատավորներ՝ Միխայիլ Չինչալաձեն, Լևան Մուրուսիձեն, Իրակլի Շենգելիան և Վալերիան Ցերցվաձեն «ենթարկվում են վիզային պատժամիջոցների՝ համաձայն ընթացիկ ֆինանսական տարվա ֆինանսավորման 7031(c) օրենքի», որը վերաբերում է Պետքարտուղարության «արտաքին քաղաքականության գործառնություններին և հարակից ծրագրերին»։ Թվարկված դատավորները, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները (ամուսիններ և երեխաներ) չեն կարողանա ստանալ ԱՄՆ վիզա։ Ընդ որում, որոշումը կրելու է մշտական բնույթ:
ԱՄՆ պատժամիջոցները սկանդալ են առաջացրել Վրաստանում: ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանում Թբիլիսիի դեմ:
Վրաստանի իշխանությունների կողմից արձագանքը չուշացավ, այդ երկրի իշխող ուժի նախագահ Իրակլի Կոբախիձեն պետքարտուղար Էնթոնի Բլինքենին մեղադրեց կոռուպցիայի մեջ:
Ամերիկացիների այս որոշումը անարդար և անբարոյական որակեց նաև իշխող ուժի մյուս ներկայացուցիչ, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Ըստ նրա, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարման ժամանակահատվածում, երբ Վրաստանում տիրում էր իսկապես Բերիայի ժամանակների մթնոլորտ, ԱՄՆ-ն այդպես էլ հրապարակավ նման արձագանք չէէ տալիս, մինչդեռ այսօր, երբ, ըստ նրա, Վրաստանում իրավիճակն շատ ավելի բարենպաստ է, Վաշինգտոնը այսպիսի որոշում է կայացնում:
Վերջապես այսօր պաշտոնապես արձագանքեց այդ երկրի վարչապետ՝ Իռակլի Ղարիբաշվիլին:
Ըստ նրա Վրաստանում դատարանը իրականում դարձել է անկախ և ազատ «Վրացական երազանքի» իշխանության ներքո, և ոչ ոք իրավունք չունի ազդելու դատավորների վրա:
Ի պատասխան ԱՄՆ-ի այս որոշմանը, Վրաստանի վարչապետը հատուկ այցելել է այդ երկրի արդարադատության բարձրագույն խորհուրդ, որպեսզի հրապարակավ իր աջակցությունը ցույց տա դատավորներին:
Իրենց հերթին դատավորները հայտարարել են, որ մտահոգված չեն ԱՄՆ-ի նման որոշմամբ, քանզի ԱՄՆ այցելելու ցանկություն երբեք չեն ունեցել:
Չեզոք դիտորդների կարծիքով Վրաստանում իրոք դատական համակարգում կան լուրջ պրոբլեմներ: Նույն այդ դատավորներից երկուսը որպես դատավոր կայացել են հենց Սաակաշվիլիի կառավարման ընթացքում:
Պրոբլեմներ կան նաև նրանց ազնվության հարցում: Օրինակ, դատավոր Մուրուսիձեն վճիռ է կայացրել այնպիսի աղմկահարույց գործերով, ինչպիսին է բանկի 28-ամյա աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով։ Տղամարդուն խոշտանգել և սպանել են ոստիկանները։ Ոստիկանները դատապարտվեցին, սակայն գրեթե երկու տարի անց նախագահ Սահակաշվիլին կրկնակի կրճատեց նրանց պատժաչափը: Բայց, չնայած դրան, Իվանիշվիլիի կառավարման ընթացքում Մուրուսիձեն կրկին ընտրվեց դատավոր:
Այն, որ այդ դատավորմները հաստատ հրեշտակներ չեն՝ հայտնի է բոլորին:
Օրինակ, դատավոր Վալերիան Ցերցվաձեի աշխատավարձով, նա կարողացավ վերակառուցել իր տունը Թբիլիսիի «միլիոնատերերի գյուղում»։ Նույն աշխատավարձով նա բացեց Apple-ի արտադրանքի վաճառքով եկամտաբեր բիզնես և վերակառուցեց «Շուա Գուլի» շքեղ հյուրանոցը: Երկու տարվա ընթացքում Մուրուսիձեի կինը՝ Լելա Չանիան, ով փոքր պաշտոն է զբաղեցնում դատական համակարգում, կարողացել է առանց հիփոթեքի կամ վարկի գրեթե 170 հազար դոլարով անշարժ գույք գնել Թբիլիսիում և Բաթումիում:
Դատավոր Միխայիլ Չինչալաձեն, աշխատանքից հետո վերադառնում է Սագուրամո գյուղի մոդայիկ վիլլա։ Սկզբունքորեն նա կարող է այդքան հեռու չգնալ, քանի որ Թբիլիսիի կենտրոնում դատավորին սպասում է 146 քմ մակերեսով բնակարանը, որն իրեն է նվիրաբերվել 2006 թվականին:
Իսկ դատավոր Իրակլի Շենգելիան Թբիլիսիում ունի երկու մեծ բնակարաններ 117 և 169 մակերեսներով:
Այս ամենի մասին գիտեն բոլորը:
Բայց այդ ամենը ամերիկացիներին հայտնի էր վաղուց:
Սակայն նրանք հենց այսօր որոշեցին նման որոշում կայացնել և դա վրաց հասարակությունը գնահատում է որպես հստակ մեսիջ ներկա վրաց իշխանությանը՝ այն է դուք այլևս մեր շան որդիները չեք համարվում:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլիի կառավարման ընթացքում այդ երկրում տիրում էր խիստ ավտորիտար ռեժիմ: Այդ ընթացքում բանտերով էին անցել պաշտոնական տվյալներով մոտ 200 000 քաղաքացի: Ավելի քան 36 հազար ընկերություն կուլակաթափվել է հենց այդ ժամանակահատվածում: Իսկ եվրոպական կառույցներ այդ ընթացքում, որպես բողոք դիմել էին ավելի քան 5000 սուբյեկտ:
Իվանիշվիլիի այս 11 տարվա ընթացքում նույն եվրոպական կառույցներ դիմել է մոտ 1000 դիմում, այսինքն մոտ հինգ անգամ ավելի քիչ, քան Սաակաշվիլիի կառավարման ընթացքում: Իսկ բիզնեսի հանդեպ ոտնձգությունների մասին ընդանրապես չեն խոսում:
Այս փաստերը ցույց են տալիս մեկ բան, որ ամերիկյան կառավարությունը իր որոշումները կայացնելիս վերջին տեղում է դնում արդարության և ազատության սկզբունքները:
Այսօրվա Վրաստանի իշխանությունները նրանց դուր չեն գալիս, քանզի երկրորդ ճակատ չեն բացում Ռուսաստանի դեմ: Այսինքն չեն ուզում, որ իրենց երկիրը նոր պատերազմի մեջ հայտնվի: Դրա համար էլ նրանց պատժում են նույն ձևով, ինչ ռուսներին, իրանցիներին և չինացիներին:
Իսկ, օրինակ, Ադրբեջանի ոչ մի դատավոր նման պատժամիջոցի չի ենթարկվի, և ոչ թե այն բանի պատճառով, որ այդ երկրում աշխատում են ազնիվ դատավորներ: Իհարկե՝ ոչ:
Ադրբեջանի դատավորների կոռուպցիոն դրսևորումների մասին գիտեն բոլորը: Եվ նրանց համեմատ, Վրաստանի և Հայաստանի դատավորներն ուղղակի «հրեշտակներ են»:
Բայց այսօրվա Ադրբեջանի իշխանություններն ամերիկացիներին անհրաժեշտ են, նրանք, իհարկե, «շան որդի են», բայց նրանք «ամերիկացիների շան որդիներն են»:
Նրանց չեն հրավիրի «համաշխարհային դեմոկրատիայի ֆորումների», բայց կուլիսներում աջակցություն կստանան, քանզի Իրանի և Ռուսաստանի դեմ պոտենցիալ հակառակորդ կարող են դառնալ ոչ հեռու ապագայում: Մանավանդ, որ իրենց կողքին է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան:
ԱՄՆ-ի բոլոր որոշումները հենց այդ տեսանկյունից պետք է դիտարկել:
Որից էլ պարզ կարող է դառնալ, թե ինչու մինչ այսօր Ադրբեջանը չի ենթարկվում նմանատիպ պատժամիջոցների, երբ խախտել է գրեթե բոլոր խաղի կանոնները, սկսած իր ներքին հարցերից, վերջացրած Հայաստանի դեմ քայլերով:
Սա է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ zham.am