Քաղաքական

11.04.2023 14:06


Փաշինյանի ուղղությամբ անձրևանոցը նետած կինը չի զղջում իր արարքի համար, չի պատրաստվում ներողություն խնդրել

Փաշինյանի ուղղությամբ անձրևանոցը նետած կինը չի զղջում իր արարքի համար, չի պատրաստվում ներողություն խնդրել

aravot.am-ը գրում է․ Երեկ Վայոց Ձորի մարզում Փաշինյանի ուղղությամբ անձրևանոցը նետած կինը չի զղջում իր արարքի համար ու չի պատրաստվում ներողություն խնդրել: Այս մասին ասել է նրա ամուսինը՝ Սուրեն Զաքարյանը:

«Սիրտը նեղված է եղել, ջղայնացած, երեք տարին քիչ չէ, էս վերջին օգոստոսին ենք դուրս եկել, սիրտը տրաքեց, էլի: Ես խոսել եմ վարչապետի հետ, ինչ պետք էր, ասել եմ, բայց ոչ մի բան ցույց չտվեցի, ինձ զսպեցի։ Իսկ կնոջս թույլ չտվեցին, որ գա խոսի, որովհետեւ գիտեին՝ էմոցիոնալ է»,-պատմեց Զաքարյանը:

Նրա խոսքով՝ այս փուլում միջադեպի վերաբերյալ ո՛չ ինքը, ո՛չ իր կինը չեն խոսելու՝ պաշտպանական մարտավարությունից ելնելով. «Փաստաբանն ասել է՝ ոչ մի հարցազրույց մի տվեք, քանի դեռ քննություն է ընթանում»:

Այս խորագրի վերջին նյութերը