Նոր պատերազմի դեպքում արդեն Հայաստանը չի պատերազմի, իսկ Իրանի ԶՈւ-ն այն գործոնը չէ, որը կարելի է անտեսել. Կարինե Գևորգյան (տեսանյութ)
Քաղաքագետ, արևելագետ Կարինե Գևորգյանը լրագրող Մաքսիմ Կալաշնիկովին տված հարցազրույցում մեկնաբանել է տարածաշրջանում պատերազմի հնարավոր հավանականությունը՝ նշելով, որ նոր պատերազմի դեպքում արդեն Հայաստանը չի պատերազմի, իսկ Իրանի զինված ուժերը, չնայած Ադրբեջանի բոլոր հայտարարություններին, այն գործոնը չէ, որ կարելի է անտեսել:
Գևորգյանը մեկնաբանել է նաև ԱՄՆ դիրքորոշումը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ և նշել է, որ մի կողմից ամերիկացիները բանավոր խոսում են այն մասին, թե ինչքան են «սիրում հայերին և պատրաստ պաշտպանել նրանց», թեև նրանք նույնիսկ չունեն ռազմական նյութատեխնիկական ու լոգիստիկ միջոցներ այդ պաշտպանությունն ապահովելու համար, իսկ մյուս կողմից ճնշում են գործադրում Թուրքիայի նախագահ Ռ.Թ.Էրդողանի վրա՝ ակտիվացնելու համար գործողությունները՝ ուղղված «միջանցքի» բացմանը։ Նման գործողությունների թվում Գևորգյանը նշում է թուրքական զորախմբերի տեղափոխումը Հայաստանի սահմաններին մոտ։

Մանրամասները՝ տեսանյութում:
Աղբյուրը՝ Zham.am