Կարծիք

11.04.2023 12:16


Որքան չհարգված է «դրսում», այնքան ինքնահաստատվում է «ներսում»

Որքան չհարգված է «դրսում», այնքան ինքնահաստատվում է «ներսում»

Համոզված եմ՝ լուսանկարում պատկերված և չպատկերված բոլոր երկրների ղեկավարներն էլ անձրևանոց բռնողներ ունեն... Սակայն շատերը գերադասում են իրենց անձրևանոցները, եթե պրոտոկոլը չի պարտադրում, իրենք բռնեն...

Միայն կապիտուլյանտ Նիկոլը, որին դրսում ընկալում են որպես չհարգված և պարտված ղեկավար, ինքնահաստատվում է այստեղ՝ ինչ-որ բնակավայր գնալուց ձեռքերը գրպաններում դրած «զոնտիկ» բռնողով է շրջում...

Գոնե «Ժողովրդի ծոցից ելած մեր HZORRR վարչապետը» էժանագին սերիալի սցենարիստերը, ովքեր բեմադրել են՝ «Նիկոլն ընտանիքով փախել է ամառանոցից», «Նիկոլն ու Աննան պոնչիկ-կուկուռուզ են ուտում», «Նիկոլ-աղբահավաքը» և այլն, սրան ասեն, որ կուկուռուզ-պեռաշկի ուտող կամ փողոցները մաքրող Նիկոլը չի կարող զոնտիկ բռնողով ման գալ...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը