Ինչպես հաղորդում է «Apple» ընկերությունը, մահացել է «Apple»–ի հիմնադիր, ընկերության նախկին գլխավոր տնօրեն Սթիվ Ջոբսը։ Նա 56 տարեկան էր։
Սթիվ Ջոբսը «Apple» ընկերությունը հիմնել է 1976թ.–ին Սթիվ Վոզնյակի և Ռոնալդ Ուեյնոմի հետ։ 1985թ.–ին նա հեռացել էր ընկերությունից՝ բարձրագույն ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, իսկ 1997թ.–ին վերադարձել է և 2000թ.–ից ինքնէ դարձել ընկերության գլխավոր տնօրեն։
2011թ օգոստոսին Սթիվ Ջոբսը շարունակական արձակուրդից հետո լքել է «Apple» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը՝ իր տեղը զիջելով Թիմ Կուկին, ով 2011թ հունվարի 17–ից փոխարինում էր Ջոբսին, երբ նա հիվանդության պատճառով արձակուրդ էր գնացել։ Միևնույն ժամանակ Ջոբսը ընտրվել էր «Apple» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ։
Ջոբսն ընկերության աշխատողներին ուղղած նամակում գրել էր.
–Ես միշտ ասել եմ, որ եթե գա այն օրը, երբ ես այլևս չեմ համապատասխանի իմ պարտականություններին և գլխավոր տնօրենի հատկանիշներին, ապա ես կհաղորդեմ ձեզ դրա մասին։ Ցավոք, այդ օրը եկել է։
«Apple»–ը և անձամբ Ջոբսը չէին հաղորդել պատճառները, թե ինչու նա չի կարող վերադառնալ իր պաշտոնին, սակայն լրագրողներն ու բլոգերները գրում էին, որ դրա պատճառը Ջոբսի առողջական վիճական է։
Նա մեկ անգամ չէ, որ խնդիրներ է ունեցել առողջության հետ։ 2003թ.–ին նրա մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ էր հայտնաբերվել, իսկ 2004թ.–ին նա վիրահատվել է։ 2008թ. Ջոբսը չափից դուրս նիհարել էր, իսկ հետո հայտնի դարձավ, որ նա երիկամի փոխպատվաստման վիրահատություն է տարել։
«Apple»–ը հանդիսանում է աշխարհի ամանախոշոր ընկերությունը «IT»–ի ոլորտում և ունի ավելի քան 300 մլրդ դոլարի շուկայական կապիտալ։ 2010թ.–ին նա այդ կոչումը խլել է «Microsoft» ընկերությունից։ «Apple»–ը թողարկում է «Mac» համակարգիչներ և «MacBook» նոութբուքներ, ինչպես նաև շարժական սարքեր, որոնց թվում են «iPhon» սմարթֆոնները, «iPod» փլեյերները և «iPad» պլանշեդները։
Մահացել է «Apple»–ի հիմնադիր Սթիվ Ջոբսը