Քաղաքական

11.04.2023 11:23


Լարված իրավիճակ Շիրակի մարզում․ գերիների հարազատները փակել են Բավրա-Գյումրի ճանապարհը

Լարված իրավիճակ Շիրակի մարզում․ գերիների հարազատները փակել են Բավրա-Գյումրի ճանապարհը

Այս պահին, լարված իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Շիրակի մարզում բնակվող գերիների հարազատները, ի նշան բողոքի՝ փակել են Բավայից դեպի Գյումրի եկող ճանապարհը։

Երթևեկությունը դարձել է անանցանելի։ Ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Ղազարյանի և Շիրակի մարզի տարածքային բոլոր բաժինների պետերի գլխավորությամբ։

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են գերի ընկած իրենց հարազատների վերադարձը։

***

Խծաբերդի մարտական դիրքերում գերեվարվածների հարազատներն այս պահին փակել են Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նրանք պահանջում են վերադարձնել իրենց զավակներին։

Նրանց խոսքերով՝ չեն բացի ճանապարհն այնքան ժամանակ, մինչև համապատասխան մարմիններն իրենց որդիների վերադարձի մասին հստակ տեղեկատվություն չտրամադրեն։

«Այս ընթացքում ոչինչ չեն արել, էդ տղաների մասին կարծես լրիվ մոռացել են, ինչքան կարող ենք համբերել։ Ճանապարհն անժամկետ ենք փակել, գուցե ամբողջ օրն էլ փակ մնա»,-նշում են հարազատները:

Զինծառայողները գերեվարվել էին Արցախի Խծաբերդից 2020 թվականի դեկտեմբերի 16-ին:

Այս խորագրի վերջին նյութերը