Տնտեսական

05.10.2011 19:50


Տիգրան Սարգսյան. «Մենք մտադիր ենք առաջին հերթին հարկերը հավաքել խոշոր բիզնեսից»

Տիգրան Սարգսյան. «Մենք մտադիր ենք առաջին հերթին հարկերը հավաքել խոշոր բիզնեսից»

Այս ճգնաժամային պայմաններում ինչի՞ հաշվին են ապահովելու 2012թ. պետական բյուջեի եկամուտները։ «7օր»–ի այս հարցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանել է, որ լուծելու են այն խնդիրը, որ տարիներ շարունակ իրենց առջև դրել է Ազգային ժողովը։

–Առաջին հերթին մենք պետք է բացահայտենք այն ռեզերվները, որոնք առկա են և որը մատնանշում են մեզ քննադատողները և պատգամավորները։ Այդ ռեզերվներն առաջին հերթին մենք տեսնում ենք ստվերային տնտեսության մեջ,–նշել է Տիգրան Սարգսյանը,–երկորդ՝ մենք պետք է բացահայտենք այն ոլորտները, որտեղ ձևավորվում են շահույթներ և այդ շահույթներով կարելի է համալրել մեր պետական բյուջեն։

Տիգրան Սարգսյանը հիշեցրել է նաև պատգամավորների այն պահանջը, որ անհրաժեշտ է բարձ եկամուտ ունեցողներից ավելի շատ հարկեր հավաքագրել։

–Այդ սկզբունքը նույնպես մենք պետք է կիրառենք, ինչպես նաև ճոխության, շռայլության վրա մեծ ծախսեր իրականացնողներն ավելի շատ հարկեր պետք է վճարեն բյուջե,–հայտարարել է ՀՀ վարչապետը։

Տիգրան Սարգսյանն ընդգծել է նաև.

–Մենք մտադիր ենք առաջին հերթին հարկերը հավաքել խոշոր բիզնեսից, ոչ թե փոքր ու միջինի վրա ավելացնել հարկային բեռը։ Դրա համար մենք նաև «Ընդերքի մասին» նոր օրենքը պետք է ընդունենք մինչև տարվա վերջ, որը նույնպես մեզ ապահովելու է լրացուցիչ հարկեր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը