Կարծիք

11.04.2023 09:59


«Խաղաղության» հետևանքները

«Խաղաղության» հետևանքները

Արձանագրենք հետևյալը

▪️ Ապրիլի 10-ին Սիսիանի Աշոտավան գյուղում ձերբակալվում է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող։

▪️ Թշնամու զինծառայողին բռնում են ոչ թե սահմանին՝ սահմանը հատելիս, բռնում են ոչ թե երկրի ներքին անվտանգության համար պատասխանատու ծառայությունները, այլ Աշոտավանի բնակիչները։

▪️ Թշնամու զինծառայողը փաստացի քանի օր անարգել շրջել է ՀՀ տարածքով, ավելի վաղ եղել Սիսիանի Բնունիս գյուղում, մտել մարդկանց տներ։ Այդ ընթացքում նրա կողմից կատարված գործողությունների և հանցագործությունների մասին, ըստ էության, շատ բան հայտնի չէ։

▪️ Ըստ ադրբեջանցի զինծառայողի՝ ինքը մենակ չի եղել, իր հետ եղել է ևս մեկը։ Իրականում եղել է այդ մեկը, թե ոչ, եղել է մեկը, թե եղել են մի քանիսը, հայտնի չէ։ Որքանով են արդյունավետ դեռևս չբռնված զինծառայողի/ների որոնողական աշխատքները, ևս հայտնի չէ։

▪️ Թե սահմանի որ հատվածում է թշնամու զինծառայողը ներթափանցել ՀՀ տարածք, չի ասվում։ Աշոտավան գյուղը արևելյան սահմանագծից ամենակարճ, ուղիղ գծով հեռու է մոտ 12,6 կմ, հարավային սահմանագծից՝ մոտ 19,5, Բնունիս գյուղը՝ համապատասխանաբար՝ 14,1 կմ և 16,6 կմ։ Փաստորեն թշնամու զինծառայողը, կրկնենք՝ անարգել, կարողացել է ներթափանցել և խորանալ ՀՀ տարածքում մոտ 20 կմ։ Ստացվում է՝ անվտանգ չէ ոչ միայն սահմանը, այլև՝ խորը թիկունքը։

▪️ Կատարվածն ու դրա վտանգավորության աստիճանն ավելի պատկերավոր ցույց տալու համար նշենք, որ դա նույնն է, թե թշնամու զինծառայողը սահմանը հատեր ու մտներ ոչ թե սահմանամերձ դարձած Տեղ, Ներքին Հանդ, Կուտական, Կապան կամ Ջերմուկ, այլ, օրինակ Իջևան (սահմանից ամենակարճ ուղիղ գծով՝ 14,9 կմ)․ Եղեգնաձոր (16,0 կմ), Գորիս (8-9 կմ), Քաջարան (8 կմ), Վարդենիս (14,6 կմ), Տաթև (11,5 կմ), Շորժա (13,5 կմ) կամ հենց Սևանա լճի կենտրոնը։

▪️ Ի դեպ, եթե ռուսական 102-րդ բազան արևմտաթուրքամետներին հաջողվի հանել Հայաստանից, մենք ստանալու ենք Թուրքիայի հետ հարյուրավոր կիլոմետրեր ձգվող անտեր սահման, որից, պատկերացնում եք չէ՞՝ քանի նման "շրջիկ" թշնամու զինծառայողներ են անարգել մտնելու, ասենք, Գյումրի, Արմավիր, Էջմիածն կամ Երևան, որ սահմանից հեռու է ընդամենը 13-14 կմ․․․

Ալվինա Աղաբաբյանիչ ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը