Կարծիք

10.04.2023 16:52


Փաստորեն ողջ Հայաստանն անպաշտպան է

Փաստորեն ողջ Հայաստանն անպաշտպան է

ՊԱՏԺԵԼ ԱՇՈՏԱՎԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ

Սիսիանի Աշոտավան գյուղի տներից մեկը ներխուժած ադրբեջանցի զինվորին զինաթափել և իրավապահներին են հանձնել տան բնակիչները։

Փաստորեն ողջ Հայաստանն անպաշտպան է։ Թշնամու զինվորն առանց որևէ խոչընդոտի կարող է ներխուժել մեզնից յուրաքանչյուրի տուն, բնակարան։ Հայաստանում, փաստորեն գոյություն չունեն բանակ, ոստիկանություն, ազգային անվտանգություն,հետախուզական և հակահետախուզական ծառայություններ։ Ներեցեք, մոռացել էի, դրանք բոլորը գոյություն ունեն և ոչ միայն զենքով, այլև ատամներով պաշտպանում են վարչապետ կոչեցյալի և նրա ստրուկների անվտանգությունն ու անդորրը։

Իսկ ի՞նչ պատիժ է սպասվում ադրբեջանցուն զինաթափած Աշոտավանի բնակիչներին, չէ՞ որ նրանք իրենց ագրեսիվ պահվածքով հրահրում են էսկալացիա և խոչընդոտում խաղաղության օրակարգը։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը