Լրահոս

05.10.2011 16:57


Հայաստան–Մակեդոնիա հանդիպմանը չեն մասնակցելու Հրայր Մկոյանն ու Արազ Օզբիլիսը

Հայաստան–Մակեդոնիա հանդիպմանը չեն մասնակցելու Հրայր Մկոյանն ու Արազ Օզբիլիսը

Հոկտեմբերի 7–ին Երևանում կայանալիք «Եվրո 2012»–ի ընտրական փուլի նախավերջին մրցափուլի Հայաստան–Մակեդոնիա ֆուտբոլային հանդիպմանը որակազրկման պատճառով չի մասնակցի կենտրոնական պաշտպան գյումրեցի Հրայր Մկոյանը, ով փայլուն հանդես եկավ հավաքականի՝ սեպտեմբերին կայացած հանդիպումներին։ Նրան կփոխարինի Լեհաստանի «Յագելոնիա»–ում հանդես եկող Ռոբերտ Արզումանյանը, ով Վալերի Ալեքսանյանի հետ միասին կպահի պաշտպանության կենտրոնը։

Ինչպես փոխանցում է «Armsport.am» կայքը, Վարդան Մինասյանի հրապարակած կազմում նշված էր նաև Արազ Օզբիլիսի անունը, սակայն Ամստերդամի «Այաքս»–ի խաղացողը վնասվածքի պատճառով չի մասնակցի առաջիկա երկու հանդիպումներին, և նրա նորամուտը հավաքական որոշ ժամանակով կհետաձգվի։

Այս խորագրի վերջին նյութերը