Քաղաքական

10.04.2023 08:46


Բյուջեից տրվել է 190.000 եվրո, որ Աննա Հակոբյանը «փայլի» գագաթնաժողովի ժամանակ

Բյուջեից տրվել է 190.000 եվրո, որ Աննա Հակոբյանը «փայլի» գագաթնաժողովի ժամանակ

Երևանում այս տարվա հոկտեմբերի 19-20-ը նախատեսվում է անցկացնել «Կանանց դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» խորագրով գագաթնաժողովը։

Այդ նպատակով արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Կառավարության համաձայնությանն է ներկայացրել մի նախագիծ, ըստ որի՝ գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու համար Հայաստանի Կառավարությունը պետական բյուջեից պետք է վճարի 190 հազար եվրո։

Որպես միջոցառման համակազմակերպիչներ հանդես են գալու Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ արտաքին գործերի նախարարության, և «Կին քաղաքական առաջնորդներ» (Women Political Leaders-WPL) միջազգային ցանցը։

Թեև կազմակերպիչն Արտաքին գործերի նախարարությունն է, սակայն պարզվում է, որ Հայաստանում գագաթնաժողովի անցկացման հետ կապված հարցերն Արտաքին գործերի նախարարության փոխարեն քննարկել է Ն. Փաշինյանի կին Աննա Հակոբյանը «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության նախագահ և հիմնադիր Սիլվանա Կոխ-Մեհրինի հետ՝ փետրվարի 18-ին Մյունխենում կայացած հանդիպման ժամանակ:

Աննա Հակոբյանի անցկացրած քննարկումների արդյունքում Հայաստանը, որպես հյուրընկալող կողմ, Հակոբյանի հետ բանակցությունների մեջ մտած կազմակերպությանը միայն 190 հազար եվրո չէ, որ պետք է փոխանցի, քանի որ ստորագրվել է հուշագիր, որով հայկական կողմը նաև ստանձնել է այլ, այդ թվում՝ ֆինանսական պարտավորություններ։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը