Լրահոս

05.10.2011 16:24


Էրդողան. «Իսրայելը վտանգավոր է տարածաշրջանի համար»

Էրդողան. «Իսրայելը վտանգավոր  է տարածաշրջանի համար»

-Իսրայելի մեջ ես տեսնում եմ վտանգ տարածաշրջանի համար, քանի որ այդ երկիրը միջուկային զենք ունի,–նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Հարավ–Աֆրիկյան Հանրապետություն կայացած իր այցի ժամանակ։

Էրդողանը նշել է, թե Իսրայելի կողմից միջազգային իրավական չափորոշիչները խախտելը հանգեցրեց այն բանին, որ այդ երկիրը կորցրեց Թուրքիայի նման ռազմավարական գործընկերոջ։

Միաժամանակ վարչապետը նշել է, թե Թուրքիայի խնդիրները իսրայելական ժողովրդի հետ չեն, այլ երկրի իշխանությունների։ Իսկ ելույթի վերջում Էրդողանն ավելացրել է, որ Թուրքիան ողջունել է և կողջունի Պաղեստինի անկախությունը։

Այս խորագրի վերջին նյութերը