Կարծիք

09.04.2023 09:01


Մարդը պարզ ասում է՝ ԱԱԾ-ն ու երկրի ղեկավարը ձեզ ԽԱԲԵԼ ԵՆ կամ ՖՌՌՑՐԵԼ

Մարդը պարզ ասում է՝ ԱԱԾ-ն ու երկրի ղեկավարը ձեզ ԽԱԲԵԼ ԵՆ կամ ՖՌՌՑՐԵԼ

Հիշու՞մ եք ԱԱԾ-ի ու Փաշինյան Նիկոլ անվամբ մեկի այն հայտարարությունները, թե Տեղ-Կոռնիձոր հատվածում ՀՀ-ի ու Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացված սահմանի ճշգրտման աշխատանքների արդյունքում իրավիճակն ԷԱԿԱՆՈՐԵՆ ԲԱՐԵԼԱՎՎԵԼ Է:

Հիմա սույն անձը բացատրում է, թե ինչ ասել է ԷԱԿԱՆՈՐԵՆ ԲԱՐԵԼԱՎՎՈՒՄ:

Եվ այսպես՝ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ !!!

«Վիճակի բարելավվում որ էս 2 օրվա ընթացքում խոսվում էր, խոսվում էր էն ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՊԵՏՔ Ա ԲԵՐԵՆ ԴՐԱՆ: Շոշափելի դիրքային տեղաշարժեր էս պահի դրությամբ չկան, բայց հույս ա ներշնչել, որ ԶՐՈՒՅՑՆԵՐԸ, ոնց որ թե փոխըմբռնում կա ինչ-որ հարցերի, որոհետև մենք պետք է ելնենք էն բանից, որ էն ինչ-որ մերն ա, դա մերնա, իրանք էլ պետք ա հասկանան, էն ինչը որ մերն է, իրենք պետք է աշխատեն հեռու մնան...»:

Հիմա հասկանալի՞ է, թե ինչ է նշանակել ԷԱԿԱՆՈՐԵՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ասվածը: Մարդը պարզ ասում է՝ ԱԱԾ-ն ու երկրի ղեկավարը ձեզ ԽԱԲԵԼ ԵՆ կամ ՖՌՌՑՐԵԼ, որ իրականում ՇՈՇԱՓԵԼԻ ԴԻՐՔԱՅԻՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ ԷՍ ՊԱՀԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՉԿԱՆ, փոխարենը կան ԶՐՈՒՅՑՆԵՐ, կան ՀՈՒՅՍԵՐ, և որ ադրբեջանցիներն այդ զրույցներից ԿՀԱՍԿԱՆԱՆ, որ դա մերն է...

Ահա այդ ԶՐՈՒՅՑՆԵՐՈՎ ՆԵՐԾԾՎԱԾ ՀՈՒՅՍԵՐԸ հենց ներկայացվել են իբրև ԷԱԿԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ...

Իսկ ադրբեջանցիները, այդ հսկայածավալ ինժեներական աշխատանքներ իրականացնող ադրբեջանցիները հայտնի մականունավոր սույնի նմանների զրույցներից մի օր կհասկանան ամեն ինչ ու հետ կքաշվեն, իսկ եթե չհասկանան, սրանք հավանաբար դեմքերին ավելի խոժոռ արտահայտություն կհաղորդեն, այ էդ ժամանակ ադրբեջանցիներն արդեն հաստատ կհասկանան ու կքանդեն հարյուր հազարավոր դոլարների ինժեներական ամրություններն ու լեղապատառ կփախչեն...

Էս թատրոնը, էս տրագիկոմեդիան կարելի էր մի լավ վայելել սույն բեղավոր և անբեղ երևույթների մասնակցությամբ, եթե խոսքը չվերաբերեր Հայրենիքին ու պետականությանը:

Բայց կինոն դրանով չի ավարտվում...

Ո՞վ է պիտի պատասխան տա Տեղ գյուղ ներխուժման համար. սույն հարցի պատասխանը կամ, ավելի ճիշտ, հանցանքի մասին ինքնախոստովանական ցուցմունքը, ներկայացման հաջորդ արարն է:

Պարզվում է՝ «...ԿԱՐԱՐ ԵՎ ՉԼԻՆԵՐ, ԵԹԵ ԿԱՐԱՐ ԵՎ ՉԼԻՆԵՐ, ԱՊԱ ԻՆՉՈՒ՞ ԵՂԱՎ... Ենթադրում եմ՝ ՄԵՆՔ ԹԵՐԱՑԵԼ ԵՆՔ... »:

Բայց սա միայն առաջին հայացքից է ինքնախոստովանական ցուցմունք: Հաջորդ իսկ վայրկյանին վերջինս այդ հանցանքը, ես կասեի՝ պետական դավաճանությունը և Հայրենիքի օտարումը նիկոլական հանցավոր խունտայի տխրահռչակ ավանդույթի ուժով արագորեն գցում է ուրիշի գրպանը.

«Եթե թերացել ենք, թերացողներն էսօր էլ ղեկավարում են ինչ-որ կառույցներ ներքևի օղակում, միջին օղակում, տեղական իշխանություններում: Վերջին հաշվով, բա լավ, Տեղ գյուղն ունի համայնքապետ, բնակչություն, կանգնած են Սահմանապահ զորքերը: Ոչ մեկի մտքով պետք ա չանցներ, որ էդ արանքում պետք ա իրանք (բեղավորը նկատի ունի ադրբեջանցիներին - Վ.Ս.) որոշում կայացնեն, դիրքային բարելավում անեն, գան ավելի մոտենան մեզ... Մենք հիմա իրարից 10 մ. հեռավորության վրա ենք: Եթե մենք էդ 10 մ. ՄԻ ՔԻՉ ՇՈՒՏ նստած լինեինք, ոնց որ ԱՄԵՆ ՏԵՂ Ա, այլ կլիներ, բայց մենք պետք ա նստենք հիմնովին...»:

Պատկերացնու՞մ եք՝ Տեղի բնակիչները, գյուղապետը, բանակի փոխարեն տեղակայված ԱԱԾ զորքերը կամ եսիմ ով պիտի կանխեին մինչև ատամները ԶԻՆՎԱԾ ադրբեջանական զորքերի էսկալացիան: Սույն անձը մի կողմից սա է ասում, մյուս կողմից ասում է՝ ՏԱՐԵԼ ԵՆՔ ՀՈՒՅՍՈՎ ՆԵՐԾԾՎԱԾ ԶՐՈՒՅՑՆԵՐ...

Ստացվում է՝ Տեղի գյուղապետը, ով, ի դեպ, սեփական խունտայի անդամ է, պիտի հավաքեր ժողովրդին, փոցխերով ու եղաններով պիտի գնար առաջ, նրան միանային ԱԱԾ դեռևս չտեղակայված Սահմանապահ զորքերն ու հարայ-հրոցով դուրս քշեին ադրբեջանական կանոնավոր բանակին՝ այն դեպքում, երբ այդ նույն ԱԱԾ Սահմանապահ ուժերին հրաման է տրվել ԶՐՈՒՑԵԼ թշնամու հետ, իսկ հետո ԸՄԲՌՆՈՒՄՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՀՈՒՅՍԵՐԻ ՀԵՆՔԻ ՎՐԱ ԷԱԿԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ հայտարարություն տարածել...

(ԲԱՆԱՎՈՐ ԸՄԲՌՆՈՒՄ տխրահռչակ բառակապակցությունը, կարոծում եմ, մեզ տարավ 2020 թ. դեկտեմբերի 18-ը, երբ այդ բառակապակցությամբ որակված հանցավոր ու թաքուն պայմանավորվածությամբ առանց մեկ կրակոցի թշնամուն հանձնվեցին Սյունիքի անառիկ դիրքերը, Շուռնուխի կեսն ու միջպետական ճանապարհները):

Դե, իսկ թերացողներին, ըստ սույն մականունավորի, պետք է փնտրել ինչ-որ կառույցների ներքևի օղակներում, միջին օղակում, տեղական իշխանություններում, ԲԱՅՑ ՈՉ ԵՐԲԵՔ ՎԵՐԵՎԻ ՕՂԱԿՆԵՐՈՒՄ, քանզի վերևում իրենք են, անպատժելիները...

Կարծում եմ մտածող մարդկանց համար ամեն ինչ պարզ է, և սույն անձի ինքնախոստովանական ցուցմունքներն ու դրանք ուրիշի վրա բարդելու ողորմելի կապկումներն ընդամենը պետք է ԴԱՍ ԼԻՆԵՆ բոլորի, Տեղի բնակչության, սահմանապահ ուժերի ստորաբաժանումների, բանակի հրամանատարության, անգամ ատամներով խունտային պաշտպանած Տեղի համայնքապետի, ԲՈԼՈՐԻ համար, և բոլորը պիտի գիտակցեն՝ ադրբեջանաթուրքական օրակարգին ու շահերին ծառայող սույն ավազակախումբը ԲՈԼՈՐԻՆ ՄԱՏԱՂ Է ԱՆԵԼՈՒ վաղ թե ուշ...

Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը