2022 թվականի սեպտեմբերի 26. Հայաստանը հրաժարվել է մասնակցել Ղազախստանում ՀԱՊԿ զորավարժություններին։
2022 թվականի նոյեմբերի 23. Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց Երևանում ստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի նախագիծը՝ դրանով իսկ հրաժարվելով երկրում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելուց։
2023 թվականի հունվարի 10. Հայաստանը հրաժարվեց ընդունել ՀԱՊԿ զորավարժությունները 2023 թվականին։
2023 թվականի փետրվարի 20. Հայաստանում սկսեց աշխատել ԵՄ երկամյա դիտորդական առաքելությունը՝ Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում։
2023 թվականի ապրիլի 6. Հայտնի դարձավ, որ ապրիլին Եվրոպայում ԱՄՆ-ի ղեկավարությամբ կսկսվեն «Defender-23» խոշոր զորավարժություններ, որոնց կմասնակցի նաև Հայաստանը:
2023 թվականի ապրիլի 7. Հայաստանի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ ՀՀ ՊՆ-ն ընթացիկ տարում պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող 2 այլ զորավարժությունների՝ KFOR (Կոսովոյի ուժեր) և Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին:
Արևմուտքը շատ լավ օգտագործում է Նիկոլ Փաշինյանի խոսքերը, ով հայտարարեց, որ «ռուսական 102 ռազմաբազան վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգության համար»: Փաշինյանը սրանով կտրել է իր իսկ համար Արևմուտքից անվտանգության և քաղաքական լոյալություն ձեռք բերելու այլ ճանապարհները, բացառությամբ Հարավային Կովկասի տարածաշրջանից ռուսական ռազմական ներկայության դուրսբերման ապահովումից։ Անվտանգության երաշխիքների գինը հենց սա է։
2022 թվականի սեպտեմբերին և հոկտեմբերին Վաշինգտոնում և Պրահայում Փաշինյանն արդեն փորձել է «անվտանգության երաշխիքներ ստանալ Հայաստանի 29 800 քառակուսի կիլոմետրի համար», հենց այդ պատճառով էլ ճանաչել է Բաքվի ինքնիշխանությունն Արցախի նկատմամբ՝ դրանով իսկ խմբագրելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, հավատալով, որ Բաքուն կանգ կառնի, և Արևմուտքը կաջակցի Երևանին՝ դառնալով «խաղաղության պայմանագրի երաշխավոր»։ Բայց նույնիսկ սա «անսպասելիորեն» չբավականացրեց Ադրբեջանին, որը, ֆիքսելով «Երևանի աշխարհաքաղաքական սալտոն» և հայ-ռուսական հարաբերությունների ճեղքը, շրջանառության մեջ դրեց ոչ թե «Զանգեզուրի միջանցք», այլ «Արևմտյան Ադրբեջան» տերմինը:
«Արևմտյան Ադրբեջանի» ստեղծման նախագիծը հնարավոր է իրականացնել միայն այն դեպքում, եթե տարածաշրջանում ամբողջությամբ չեզոքացվի ռուսական և իրանական ռազմական ազդեցությունը, ինչը կարելի է ապահովել ՄԻԱՅՆ Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձով, որն, իր հերթին, հավաքական Արևմուտքից Փաշինյանին անվտանգության և քաղաքական լոյալության երաշխիքներ ստանալու նախապայմանն է:
«Արևմտյան Ադրբեջանի» գաղափարի ոգեշնչման ժամանակագրությունը

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից