Իշխող ուժը անպաշտան է թողնում երկիրը՝ հետագա նոր զիջումներն արդարացնելու համար
Փաստորեն, 5 տարվա մեջ առաջին անգամ իշխող ուժն արտաքին հարաբերությունների դաշտում նախապայման է դնում և իհարկե այդ նախապայմանը դաշնակցի դեմ է:
Վերջին շրջանում ՌԴ-ից ուղիղ հայտարարում են, որ պատրաստ են ՀՀ-ում ՀԱՊԿ առաքելություն տեղակայմանը և «գնդակը Հայաստանի դաշտում է»:
Պաշտոնական Երևանի ներկայացուցիչները, մինչդեռ, որոշել են նախապայմաններ ներկայացնել:
Չնայած մենք ունենք անվտանգության ճգնաժամ և անվտանգային համակարգի բաղադրիչների համալրման հրատապ անհրաժեշտություն, Նիկոլ Փաշինյանը որոշել է ՀԱՊԿ առաքելության տեղակայման նախապայման դնել ՌԴ-ից ինչ-որ հայտարարությունների հնչեցումը:
Այսինքն մենք հայտարարությունը, թվիթը, որևէ երկրի առաջնորդի հայատառ գրառումը գերադասում ենք իրական օգնությունից:
Այսինքն այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի (պետություններ որոնք իրական սպառնալիք են մեզ համար) հետ բանակցություններում նախապայման չենք դնում օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրս բերումը, Արցախի շրջափակման դադարեցումը, գերիների վերադարձը, բայց ՀԱՊԿ առաքելության տեղակայման համար նախապայման ենք դնում:
Ու սա անում ենք մի պայմաններում, երբ այլընտրանքը չունենք` ուղղակի այլ նման առաջարկ որևէ այլ ռազմական կառույցից մենք չունենք:
Եվ սա անում են, որովհետև նպատակը ոչ թե մեր պաշտպանության կազմակերպումն է (որի ռեսուրսը և երկրի ներսում և դրանից դուրս կա), այլ մեզ թշնամու նոր հարձակման դեպքում հնարավորինս անպաշտպան թողնելը` հետագա նոր զիջումներն արդարացնելու համար:

Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից