Արևելագետ. «ԱՄՆ–ը վերանայում է իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում»
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն ՌուբենՍաֆրաստյանն այսօր կայացած ասուլիսում ասել է, թեհայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի ներկայիս վարչակազմի համար օրակարգային խնդիր չէ։
–Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը դեռևս Թուրքիայի դիվանագիտության առաջնահերթությունների թվին չի պատկանում,–ընդգծել է արևելագետը։
Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նախատեսվող այցին Թուրքիա ու նրա այն հայտարարությանը, թե օրակարգային է լինելու Հայոց ցեղասպանության հարցը, Ռ. Սաֆրաստյանը նշել է, թե Միացյալ Նահանգները կարծես թե Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում որոշակիորեն վերանայում է իր քաղաքականությունը։ Ըստ բանախոսի՝ ցեղասպանության ճանաչման հարցը մեծապես կախված է նաև Իսրայել–Թուրքիա հարաբերություններից։
Արևելագետ. «ԱՄՆ–ը վերանայում է իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում»
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն այսօր կայացած ասուլիսում ասել է, թե հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի ներկայիս վարչակազմի համար օրակարգային խնդիր չէ։

7or.am