Տարած ու հետ բերած Հայաստանը․ զորավարժությունային տրագիկոմեդիա
Նախօրեին տարածված տեղեկությունը, որ Հայաստանը կմասնակցի ԱՄՆ գլխավորած բազմազգ լայնածավալ զորավարժություններին, դեռ մի կարգին չէր էլ զարմացրել խալխին, երբ դրանից մի երեք-չորս ժամ հետո տարածվեց դրա հակառակը փաստող տեղեկություն, որ՝ չէ՛, Հայաստանը չի մասնակցի:
Ինչի մասին է խոսքը: ԱՄՆ-ն «Defender 23» անվանմամբ լայնածավալ զորավարժություններ է կազմակերպել, որոնք կանցկացվեն եվրոպական 10 երկրներում՝ Միացյալ Նահանգների դաշնակից կամ ԱՄՆ հետ սերտորեն համագործակցող ավելի քան երկու տասնյակ երկրների զինված ուժերի ներգրավմամբ:
Հասկանալի է, որ այդ զորավարժությունների քաղաքական «նիզակը» առաջին հերթին ուղղված է Ռուսաստանի դեմ: Կարելի է գրեթե չկասկածել, որ Ռուսաստանը, առկա իրավիճակում, այդ զորավարժությունները ընկալելու է որպես ուղղակի թշնամական դրսևորում և դրանից անելու է իր հետևությունները, այդ թվում՝ ամերիկյան զորավարժություններում ներգրավված երկրների մի որոշակի մասի հետ հետագա հարաբերությունների առումով: Այսինքն, ի սկզբանե, նման զորավարժություններին Հայաստանի մասնակցության որոշում ընդունած Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բացահայտ արկածախնդրական բնույթի քայլ է արել:
Բայց ուրբաթը շաբաթից շուտ եկավ: Մասնակցության վերաբերյալ տեղեկատվության տարածումից ընդամենը ժամեր անց Պենտագոնը «թարմացրեց» իր գլխավորած զորավարժությունների մասնակից-երկրների ցանկը, որտեղ արդեն Հայաստանը նշված չէր: Սակայն, պարզվում է, դա էլ ամենը չէ: Արդեն այսօր առավոտյան, Հայաստանի ՊՆ-ն, «Արմենպրեսի» միջոցով, կարելի է ասել՝ հևիհև պարզաբանումներ տարածեց, որի իմաստն այն է, թե՝ այս զորավարժություններին չենք մասնակցելու, բայց այս տարի Եվրոպայում ամերիկյան երկու այլ զորավարժությունների ՀՀ-ն մասնակցելու է:
Ընդգծենք նաև այն, որ ՊՆ-ում այնքան խառն ու շփոթահար են եղել, որ նույնիսկ չեն բարեհաճել թեթևակի բացատրել, թե ինչո՛ւ էր Հայաստանը ընդգրկված «Defender 23»-ի մասնակիցների ցանկում և ինչո՛ւ կամ ինչ հանգամանքների բերումով այդ ցանկից ջնջվեց՝ դրա հրապարակումից 4-5 ժամ հետո:
Փորձենք տրամաբանական ենթադրություններով հասկանալ, թե Նիկոլ Փաշինյանն ու իր «պաշտպանության նախարարությունն» ինչու են այս աստիճան խառը, որ ամերիկյան զորավարժություններին մասնակցել-չմասնակցելու հարցում որոշումները կարծես ընդունում են երիցուկի թերթիկներ պոկելով՝ «սիրում է, չի սիրում, սիրում է, չի սիրում...»:
Հասկանալի է, չէ՞, որ ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը հենց այնպես, օդից չէր վերցրել, որ Հայաստանը «Defender 23» զորավարժություններին մասնակցում է: Բայց երբ Հայաստանի օրվա իշխանության այդ, կարելի է ասել՝ վերին աստիճանի պրովոկացիոն որոշման մասին վերջնականորեն հայտնի է դարձել (մասնակից-երկրների ցանկի հրապարակումը), ըստ երևույթին, տեղի են ունեցել սուր զարգացումներ: Մասնավորապես, ամենայն հավանականությամբ, արդեն Ռուսաստանից են կապվել Փաշինյանի վարչակազմի հետ և բավականին խիստ տոնով ասել՝ «չհասկացա՛նք...» կամ նման մի բան:
Փաշինյանի ռեժիմը՝ իր ռեժիմապետի գլխավորությամբ, կտրուկ «խառնվել է իրար», քանզի պարզորոշ հասկացրել են, որ արդեն «համը հանում են», այսինքն՝ լրիվ հանել են: Ու արդեն փաշինյանենք են, ամենայն հավանականությամբ, ափալ-թափալ զանգահան արել Պենտագոնի հեռախոսները (իրենց բախտից, ԱՄՆ-ում դեռ աշխատանքային ժամեր են եղել) և, կարելի է չկասկածել, որ աղաչել-պաղատել են, որ Հայաստանը հանեն ամերիկյան զորավարժությունների մասնակիցների ցանկից: Հնարավոր է, որ լացուկոծն այնպիսին է եղել, որ այդ աղաչանք-պաղատանքի հիման վրա ամերիկացիները ջնջել են Հայաստանի անվանումը «Defender 23»-ի մասնակիցների ցանկից:
Բայց հիմա էլ ամերիկացիներն են փաշինյանենց պարզորոշ ասել, թե՝ «չհասկացա՛նք...»: Ու, արդեն առավոտյան, երբ «խառը վիճակի» դողը մարել է, Նիկոլ Փաշինյանն ու իր ՊՆ-ն հասկացել են, որ հիմա էլ ամերիկացիներին նեղացրեցին ու դա էլ անհետևանք չի մնա, էլի վազեվազ հայտարարություն են տարածել, որի իմաստն այն է, թե՝ կներես, քեռի Սեմ, էս մեկին չէ, բայց այ, էն մյուս անգամ որ զորավարժություն անես, գալու ենք (իսկ ինչ երաշխիք, որ նույն «երիցուկաթերթիկային» պատմությունը չի կրկնվի):
Իսկ հիմա ամենի՛ց կարևորը: Լավ, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը անում այնպիսի քայլեր, որոնք ուղիղ գծով հարվածում են հայ-ռուսական հարաբերություններին, որոնք նա առանց այդ էլ զգալիորեն փչացրել է: Ո՞րն է Փաշինյանի հնարավոր մոտիվացիան: Ի վերջո, հո բացարձակ անմեղսունա՞կ չեն, որ չհասկանան ակնհայտ բաներ, ասենք՝ ինչպես Ռուսաստանում կընդունեն այս իրավիճակում ամերիկյան զորավարժություններին Հայաստանի մասնակցության փաստը: Անմեղսունակ չեն, հարկավ:
Իսկ Փաշինյանի հնարավոր մոտիվացիան այն է, որ Միացյալ Նահանգները, ամենայն հավանականությամբ, նրան ինչ-ինչ հավաստիացումներ են տվել, որ կապահովեն իր և իր ընտանիքի ֆիզիկական անվտանգությունը և «չաղուբախտավոր» գոյությունը որևէ արևոտ երկրում, այն բանից հետո, երբ նա կատարի Վաշինգտոնի համար ցանկալի քայլերը: Դրանից հետո, հասկանալի է, Հայաստան պետություն չի լինի, հնարավոր է, հայությունն էլ կոտորածի մատնվի, բայց փոխարենը՝ Փաշինյանն ու մերձավորները առոք-փառոք դուրս կբերվեն՝ ԱՄՆ դեսպանատան անձնակազմի համար ուղարկված վերջին ուղղաթիռով:

Արթուր Խայթ