Քաղաքական

07.04.2023 08:59


ՊՆ-ն չի հերքում, որ Սուրեն Պապիկյանը հրամանատարական կազմին արգելել է օգտագործել «Արցախի Հանրապետություն» ձևակերպումը․ «Փաստինֆո»

ՊՆ-ն չի հերքում, որ Սուրեն Պապիկյանը հրամանատարական կազմին արգելել է օգտագործել «Արցախի Հանրապետություն» ձևակերպումը․ «Փաստինֆո»

ՀՀ պաշտպանության նախարարությունը չի հերքում, որ նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ ստորաբաժանումների հրամանատարական կազմին հրահանգել է «Արցախի Հանրապետություն» ձևակերպման փոխարեն գործածել «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը, գրում է «Փաստինֆո»-ն։

Լրատվամիջոցը մարտի 22-ին գրավոր հարցում է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին և խնդրել է հաստատել կամ հերքել՝ նման բան եղե՞լ է, թե՞ ոչ։ Եւ պարզվել է, որ ՊՆ-ն չի հերքում այն։

Հարցման 4-րդ աշխատանքային օրը ստացվել է Պպաշտպանության նախարարության պատասխան նամակը, որով ժամանակ են ուզել, այսպես կոչված, ուսումնասիրությունների համար. «Ձեր հարցմանն ի պատասխան ՝ տեղեկացնում ենք, որ հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա։ Ըստ այդմ՝ հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»։

Օրենսդրությունը նախատեսում է 30 աշխատանքային օրվա ժամկետ։

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գաղտնի հրահանգով արգելել է ՊՆ ստորաբաժանումների հրամկազմին «Արցախի Հանրապետություն» ձևակերպման գործածումը։

«Ստորաբաժանումներին ուղարկված նախարարի գրավոր հրամանագրում բառացիորեն ասվում է. «Անհրաժեշտ է լեքսիկոնից հանել «Արցախի Հանրապետություն» բառը, օգտագործել միայն «Լեռնային Ղարաբաղ» բառերը»»,-նշվել էր մամուլում։

Այս խորագրի վերջին նյութերը