Քաղաքական

06.04.2023 21:33


Հայաստանը հեռացվել է ամերիկյան զորավարժությանը մասնակից երկրների ցանկից

Հայաստանը հեռացվել է ամերիկյան զորավարժությանը մասնակից երկրների ցանկից

Հայաստանը հեռացվել է ամերիկյան զորավարժությանը մասնակից երկրների ցանկից:

Պենտագոնի պաշտոնական կայքում ավելի վաղ տեղադրված հաղորդագրության տեքստում փոփոխություն է կատարվել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պենտագոնի խոսնակն ասել էր, որ մոտ 9000 ամերիկացի զինծառայող կմասնակցի Defender-23 («Պաշտպան 23») զորավարժություններին, որոնք կսկսվեն ապրիլի 22-ին։

Զորավարժություններին կմասնակցեն զինվորականներ Վրաստանից, Ալբանիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Բուլղարիայից, Խորվաթիայից, Չեխիայից, Դանիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հունաստանից, Հունգարիայից, Իտալիայից, Կոսովոյից, Մոլդովայից, Չեռնոգորիայից, Նիդեռլանդներից, Հյուսիսային Մակեդոնիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Սլովենիայից, Իսպանիայից, Շվեդիայից և Մեծ Բրիտանիայից:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը