Ալեն Սիմոնյանի նկատմամբ հնարավոր հետագա «պատժամիջոցները» դառնալու է ընդամենը ներթիմային կռիվ
Կանադահայ Կարեն Մկրտչյանի նկատմամբ Ալեն Սիմոնյանի խուլիգանական վարքագիծ դրսևորելուց հետո անցել է արդեն երեք օր: Այդ երեք օրերի ընթացքում որևէ իրավակա-քաղաքական պաշտոնական գործընթաց չի նախաձեռնվել (դեռ միայն մեկնարկի իմաստով) ստուգելու Ալենի գործողությունների իրավաչափությունը: Այդպիսի գործընթաց, իրավական և ժողովրդավարական պետությունում, պետք է մեկնարկված լիներ առնվազն դեպքի հաջորդ օրը:
Հետևաբար համարում եմ, որ հարցը, իրավականության և ժողովրդավարության լույսի ներքո, այլևս փակված է և չի լինելու որևէ պրոցես:
Սա նշանակում է, որ հետագա ցանկացած զարգացում այս հարցով, որը կճանաչի Ալենի գործողությունները ոչ իրավաչափ և հակաբարոյական, չի լինելու օբյեկտիվ և չի ծառայելու ազնիվ նպատակի: Հնարավոր հետագա «պատժամիջոցները» դառնալու են ընդամենը ներթիմային և ներսում իշխանություն ունենալ-պահելու կալիբրների կռիվ և վերադասավորումներ: Այսինքն, ցանկացած սցենարի դեպքում, բացառապես պայմանավորված կլինի անձամբ Նիկոլ Փաշինյանի շահերով:

Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից