Քաղաքական

05.04.2023 15:22


Ներքին Հանդում անասուն չի մնացել, դպրոցն էլ 2022թ. սեպտեմբերի հարձակումից հետո չի գործում. մարդիկ սպասողական վիճակում են

Ներքին Հանդում անասուն չի մնացել, դպրոցն էլ 2022թ. սեպտեմբերի հարձակումից հետո չի գործում. մարդիկ սպասողական վիճակում են

Սյունիքի մարզի Ներքին Հանդի դպրոցը 2022թ. սեպտեմբերին ՀՀ տարածք ադրբեջանական ներխուժումից հետո չի գործում։ Գյուղի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ անցած տարվա սեպտեմբերից գյուղացիների վիճակն օր օրի ավելի է վատանում։

«Գյուղում անասուն չկա. ընդամենը 3-4 կով է մնացել։ Նախքան սեպտեմբերյան հարձակումը, շուրջ 40 գլուխ խոշոր եղջերավոր անասուն կար։ Սեպտեմբերի պատերազմից հետո մարդիկ ստիպված վերացրեցին անասունները, քանի որ արածացնելու տեղ չկա. անմիջապես արոտավայրերի հարևանությամբ ադրբեջանական դիրքերն են»,-ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ անասունները կա՛մ անցնում էին թշնամու զավթած տարածք ու հետ չէին գալիս, կա՛մ ականի վրա պայթում էին։

Վարչական ղեկավարի խոսքով՝ անասնապահահության վերցմամբ մարդիկ զրկվել են իրենց եկամտի աղբյուրից ու մնացել միայն տնամերձ հողատարածքների հույսին։

«Գյուղացիների վիճակն օրեցօր վատանում է։ Չգիտենք՝ ինչ է լինելու մեզ հետ։ Ամեն օր ապրում ենք այն սպասումով, որ ադրբեջանցիները հետ կգնան։ Մի լավ լուրի, լուսաբացի սպասելով ենք ապրում։ Եթե հետ չգնան, ապա այստեղ այս պայմաններում ապրելն անհնար կլինի»,-նշեց վարչական ղեկավարը։

Այս խորագրի վերջին նյութերը