Լրահոս

27.04.2009 14:59


ՕԵԿ. «Մենք հարգանքով ենք վերաբերվում ՀՅԴ–ի որոշմանը»

-ՀՅԴ-ն մեկ դար և ավելի կենսագրություն ունեցող կուսակցություն է, ունի իր գաղափարախոսությունը, տարբեր հարցերի վերաբերյալ իր  մոտեցումները, և մենք հասկանալով և հարգանքով ենք վերաբերվում նրա դուրս գալու որոշմանը,-ՀՅԴ կոալիցիայից դուրս գալու որոշումն այսպես է մեկնաբանել ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանը։

Նա հայտարարել է, որ կոալիցիան որակական առումով կարող է տուժի, բայց քանակական առումով ոչինչ չի փոխվի։

-Հայաստանի վարած արտաքին քաղաքականության մեջ, կոնկրետ մենք, փոփոխություններ չենք տեսնում,- հայտարարել է ՕԵԿ պատգամավորը, արձագանքելով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀՅԴ-ի՝ կոալիցիայից դուրս գալու հիմնական պատճառը Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունն է։

 

Այս խորագրի վերջին նյութերը