«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Սյունիքի մարզում, մասնավորապես Տեղ գյուղի շուրջ տեղի ունեցող զարգացումներին անդրադառնալով՝ «Փաստի» հետ զրույցում իրավիճակը համեմատել է ավելի վաղ Փարուխում տեղի ունեցածի հետ, երբ ադրբեջանական կողմը կրկին խախտել էր ձեռքբերված պայմանավորվածությունը: Հիշեցնենք, որ օրեր առաջ նշված հատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն 5 կետում սահմանից 100ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել:
«Եվ եթե Փարուխում տեղի ունեցածի պատասխանատվությունը փորձում էին բարդել ոչ թե ադրբեջանական, այլ ռուսական կողմի վրա՝ ասելով, թե Արցախի անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է, գնացեք իրենցից պատասխան ուզեք, ապա այս դեպքում խնդիրը ոչ թե ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում, այլ հենց ՀՀ սահմաններում է: Հայտնի էր դարձել, որ ապրիլի 1-ից երթուղին պետք է փոփոխվի, ու տրամաբանական էր, որ երթուղու փոփոխությունը պետք է նաև զորքերի տեղաշարժով զուգորդվեր: Հաշվի առնելով փորձը, ըստ որի, ադրբեջանական կողմը խախտում է պայմանավորվածությունները, նախապես պետք էր քայլեր ձեռնարկել՝ դիրքավորվելու այն տեղերում, որոնք ՀՀ տարածքն են: Մինչդեռ փնթիության դրսևորումներից մեկն այն էր, որ այս պարագայում ևս դա տեղի չունեցավ: Հետո էլ բացատրություն տվեցին, թե «շարժվել ենք էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ»: Նույն տրամաբանությամբ եթե ոչ ամբողջ Երևանը, ապա կարելի է Երևանի որոշ համայնքներ էլ հանձնել ու ասել՝ «առաջնորդվում ենք էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ»»,-նշեց մեր զրուցակիցը:
Քաղաքագետի խոսքով, մենք չենք կարող ասել, որ սա զիջողական քաղաքականության նոր փուլ է, քանի որ, մեծ հաշվով, այդ քաղաքականության որևէ փուլ մենք չենք էլ հաղթահարել: «Սա շարունակական գործընթաց է: Ադրբեջանն ամեն անգամ իր պայմաններն է առաջ քաշում, և ամեն անգամ հայկական կողմը զիջում է, հետո Ադրբեջանը նոր նախապայմաններ է առաջ քաշում՝ մեծացնելով ախորժակը: Ադրբեջանի տրամաբանությունը շատ ընթեռնելի է. բոլորս էլ հասկանում ենք, որ ընթանում են ինչ-որ բանակցային գործընթացներ, և, ըստ իրենց, հայկական կողմին ճնշելու տրամաբանական քայլերից մեկը տարբեր կետերում ռազմական էսկալացիաներն են, տարածքային վեճերի ի հայտ գալը, զոհերը:
Այսինքն, իրենք ստեղծում են այնպիսի իրավիճակ, որով դրդում են կատարել այնպիսի գործողություններ, որոնք կհամապատասխանեն Ադրբեջանի շահերին: Ադրբեջանի գործողություններն այս առումով շատ տրամաբանական են, այլ խնդիր է, որ մենք Հայաստանում գործ ունենք պատերազմի և պարտության կուսակցության հետ, որի գործողությունների տրամաբանությունը լինելու է այն, ինչ տեսնում ենք: Իշխանությունները, երկար ժամանակ Ադրբեջանի պահանջները կատարելով, պատրանք են ունեցել, որ Արցախի Հանրապետության պետականության լիակատար ապամոնտաժումն իրականացնելու միջոցով հնարավոր կլինի, այսպես ասած, 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի շրջանակներով ապահովել ՀՀ տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը»,-նշեց քաղաքագետը՝ շեշտելով, որ հենց նշվածի շուրջ է եղել 2022-ի հոկտեմբերին Պրահայում Շառլ Միշելի ու Մակրոնի միջնորդությամբ տեղի ունեցած գործընթացը:
«Բայց խնդիրն այն է, որ նույնիսկ այն բանից հետո, երբ հայկական կողմն ընդունել է Ադրբեջանի սուվերենությունն Արցախի նկատմամբ, Ադրբեջանի տարածքային պահանջները չեն նվազել: Նիկոլ Փաշինյանի վերջին երկու ասուլիսները ոչ թե Արցախի անվտանգության, Արցախի ապագայի մասին էին, այլ Հայաստանի Հանրապետության:ՀՀ իշխանությունները նաև Մյունխենից հետո ֆունդամենտալ կերպով համոզվել են, որ Ադրբեջանի խնդիրը ոչ թե Արցախի կլանումն է, այլ հայկական պետականության կազմաքանդումը և դրա փոխարեն նոր պետականության ձևավորումը Հարավային Կովկասում: Խոսքն «Արևմտյան Ադրբեջանի» մասին է: Մենք շատ ենք խոսել այն մասին, որ այս կամ այն հարցի վերաբերյալ իշխանությունները մանիպուլ յացիայի են ենթարկում հանրային կարծիքը: Սա այն եզակի դեպքերից մեկն է, երբ պատերազմի և պարտության կուսակցության առաջնորդը՝ Նիկոլ Փաշինյանը, մաքսիմալ անկեղծ է մեր հասարակության հետ: Անկեղծ է, երբ ասում է՝ հայը եղել է, կա ու կլինի, բայց հայկական պետականության վերաբերյալ կան որոշակի հարցեր ու մտավախություններ»,-շեշտեց նա՝ նշելով, որ այլ խնդիր կա:
«Առհասարակ, երբ կա խնդիր, այն լուծելուն ուղղված գործողություններ իրականացնելու մի քանի տարբերակ կա: Նախ՝ ֆիքսել խնդիրը, գնահատել խնդիրը լուծելու սեփական, այնուհետ դաշնակիցների հնարավորություններն ու քայլեր ձեռնարկել խնդիրները կանխարգելելու ուղղությամբ: Երկրորդ տարբերակով էլ ֆիքսում ես խնդիրը, ու հետագա բոլոր գործողությունների տրամաբանությունը քաղաքական ալիբի ապահովելն է լինում: Այսինքն, երբ խնդիրը սկսի իրականանալ, հայտարարել՝ «ա՛յ, ես ձեզ զգուշացնում էի»: Իշխանությունների գործողությունների տրամաբանությունը հենց երկրորդ տարբերակի շրջանակում է: 44-օրյա պատերազմի իրողությունները վերլուծելիս ասում էր՝ եկեք համաձայնենք 5+2 տարբերակին ու պատերազմը կկասեցվի, որին ընդդիմությունը չհամաձայնեց: Հիմա Փաշինյանը նույն տրամաբանությամբ է շարժվում. Փաշինյանն իր համար քաղաքական ալիբի է ապահովում, իր գործողություններում այլ տրամաբանություն փնտրել պետք չէ»,-հավելեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով իշխանության ու իշխանական շրջանակների վերջին օրերի վարքագծին, հայտարարությանը, թե «44-օրյա պատերազմին ունեցել ենք 11 հազար դասալիք», Բենիամին Մաթևոսյանը նախ հիշեցրեց, որ այս հայտարարությունն առաջին անգամ արել է Իլհամ Ալիևը: «Իշխանությունները մի կողմից հայտարարում են, որ, ըստ իրենց, ընդդիմությունը տարբեր առիթներով ադրբեջանական նարատիվներ է օգտագործում, բայց ներկա փուլում մենք տեսնում ենք, թե իրականում ով է օգտագործում ադրբեջանական՝ մասնավորաբար Ադրբեջանի նախագահի կողմից հնչեցված նարատիվները: Բացի այդ, հիշենք, թե պատերազմի ժամանակ ինչ էին անում. առաջնագծում, կներեք բառի համար, բայց սուրճ էին «ֆռթացնում», ինչ-որ «հաղթելու ենք» հատուկ օպերացիաներ էին իրականացնում և հասարակության հետ բաց և անկեղծ չէին խոսում այն մասին, որ առաջնագծում խնդիր կա:
Եթե դասալ քության խնդիր կար, նույն խորհրդարանական ու արտախորհդարանական ուժերի հետ հանդիպումների ժամանակ կարող էին, չէ՞, բարձրաձայնել:Բայց՝ ոչ: Հակառակը, խոսում էին «հայրենական պատերազմի», «Նոր Սարդարապատի» մասին: Հիմա բոլոր գործողություններն ուղղված են պարզապես նրան, որ արդարացնեն իրենց անգործությունը, փնթիությունը, պատերազմը կառավարելու ունակությունների բացակայությունը: Ինչ վերաբերում է առհասարակ իշխանությունների վարքագծին, ապա կասեմ միայն հետևյալը. քաղաքական պրովոկացիաները միշտ վերջնարդյունքում պատասխան են ստանում»,-շեշտեց քաղաքագետը:
Նրա խոսքով, այսօր պատմական շատ մեծ ողբերգության առջև ենք կանգնած: «Ադրբեջանը փորձում է հայկական պետականությունը «Արևմտյան Ադրբեջանի» պետականության փոխարինման հիմքեր նախապատրաստել, ինչի մասին խոսում է նաև Փաշինյանը: Ես պատահական չնշեցի, որ պատերազմի ու պարտության կուսակցություն են: Եթե շարժվենք այն տրամաբանությամբ, որ իրենք իսկապես ուզում են խաղաղություն բերել, նորմալ մարդկային ցանկություն է: Խնդիրն այն ճանապարհն է, որով փորձում են խաղաղություն բերել: Այսինքն, «խաղաղություն» Արցախից հրաժարվելու, «խաղաղություն» ՀՀ տարածքի հաշվին՝ բավարարելով Ադրբեջանի պահանջները, նկրտումները: Այս ճանապարհը պատերազմի ու պարտության է տանում: Փաշինյանը սա հասկացել է, քանի որ այլ պարագայում չէր անի այն հայտարարությունները, որ անում է»,-նկատեց նա:
Բենիամին Մաթևոսյանի խոսքով, երբ ասում ենք, որ կա պատերազմի ու պարտության կուսակցություն, այս դեպքում այլընտրանքային բևեռի ձևավորման անհրաժեշտություն կա, որը հստակ կմատնանշի այն ուղղությունները, որոնք թույլ կտան դուրս գալ այս իրավիճակից: «Մեզ հաղթանակի, զարգացման ու բարեկեցության կուսակցություն է անհրաժեշտ, և այս պարագայում գնդակը ընդդիմության դաշտում է, որտեղ կան բավականին ինտելեկտուալ, ֆինանսական, կազմակերպչական, քաղաքական պաշարով կուսակցություններ, ուժեր: Անհրաժեշտ է պարզապես գտնել այն բանալին, որը թույլ կտա այդ ամենը մեկտեղել: Իսկ նշվածի այլընտրանքը պետականության վերացումն է: Փաշինյանի խոսքերը, թե «հայը եղել է, կլինի, բայց պետականության հետ կապված խնդիրներ ունենք», լուրջ ազդանշան պետք է լինեն ընդդիմության, ընդդիմադիր քաղաքական վերնախավի, ինչպես նաև Սփյուռքի մեր ակտիվ քաղաքացիների համար: Համազգային խնդիր է սա:
Ներկա փուլում խիստ անհրաժեշտ է կարողանալ գտնել կազմակերպչական այն արդյունավետ ձևը, որն անցնցում փոփոխություններ իրականացնելու և ժամանակի այս ընթացքը բեկելու հնարավորություն կտա: Պետք է անկեղծ լինել ու հասկանալ նաև, որ փոփոխություններ ապահովելու համար գլխավոր բանակցողի փոփոխությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար գործոն է: Այդուհանդերձ, մի հարցում վստահ եմ. եթե բանակցողի փոփոխություն չլինի, և պատերազմի ու պարտության կուսակցությունը շարունակի միանձնյա ղեկավարել երկիրը, մենք գնալու ենք պատմական, քաղաքական այն ողբերգությունների ճանապարհով, որոնց մասին ահազանգում է հենց ինքը՝ Փաշինյանը»,-եզրափակեց քաղաքագետը:
«Եթե բանակցողի փոփոխություն չլինի, պատմական ու քաղաքական ողբերգությունների ճանապարհով ենք գնալու». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է․