Քաղաքական

05.04.2023 09:59


Վարչապետի աշխատակազմն ավելի քան 19 մլն դրամ է ծախսել հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման և ուղիղ եթերների ապահովման ծառայություններ գնելու համար․ «Հրապարակ»

Վարչապետի աշխատակազմն ավելի քան 19 մլն դրամ է ծախսել հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման և ուղիղ եթերների ապահովման ծառայություններ գնելու համար․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Վարչապետի աշխատակազմը 12 մլն 180 հազար դրամով «Մեդիա սիսթեմս» ՍՊԸ-ից հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման ծառայություններ է գնել։ Այդ գումարով ընկերությունը պետք է հաղորդումներ հեռարձակի Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի հայաշատ լսարանների համար։ Թե ինչ բովանդակությամբ հաղորդումներ է պատրաստվում սփյուռքի համար պատրաստել վարչապետի աշխատակազմը, գնման պայմանագրում չի նշվում։ Եվս 7 մլն 290 հազար դրամ վարչապետի աշխատակազմը փոխանցել է «Ար և Արտ» ՍՊԸ-ին, որն էլ պետք է ուղիղ եթերների ապահովման ծառայություն մատուցի վարչապետի աշխատակազմին։

Հետաքրքիր է, որ վարչապետի աշխատակազմի ուղիղ եթերներն ապահովում էր Հանրային հեռուստաընկերությունը, բացի այդ՝ նման հնարավորություններ ունի նաև վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ը, որին խոշոր դրամաշնորհներ են տրամադրվում, իսկ հիմա էլ վարչական շենքն են վերանորոգում։ Բացի այդ, վարչապետի աշխատակազմը նախորդ տարի թանկարժեք «լայվի» սարք էր ձեռք բերել։

Հարց է առաջանում, թե ինչու են պետության համար այսպիսի սարքեր ձեռք բերվում, աշխատավարձեր վճարվում, եթե այդ ծառայությունները հետո մասնավոր ընկերություններին պետք է պատվիրեն»։

Մանրամասները՝ այստեղ։

Այս խորագրի վերջին նյութերը