Արցախում ավելի քան 140 հա հող անմշակ է մնացել ադրբեջանական կողմի ահաբեկչական վարքագծի պատճառով
Արցախի կառավարության տեղեկատուն հրապարակել է շրջափակման 114-րդ օրվա վիճակագրական տվյալները:
Ինչպես հայտնել է Խնապատի գյուղապետ Սամվել Շահրամանյանը՝ Խնապատ ու Խրամորթ գյուղերի արանքում ընկած տարածքը՝ 142 հա, ամբողջությամբ անմշակ է մնացել, քանի որ գյուղատնտեսական տեխնիկան չի կարողանում մոտենալ այդ տարածքներին․ մոտենալու դեպքում ադրբեջանցիներն անմիջապես կրակում են։ Նույն պատճառով գարնանացանի աշխատանքները դեռևս ավարտված չեն։
Հիշեցնենք, որ Արցախի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումները վերջին շրջանում գրեթե ամենօրյա ռեժիմով կրակ են բացում Արցախի տարբեր բնակավայրերում աշխատող գյուղացիների ուղղությամբ։ Չբավարարվելով արդեն մոտ չորս ամիս տևող Արցախի տոտալ շրջափակումով՝ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս, որ գյուղացիները գյուղատնտեսական տեխնիկա աշխատացնեն, ինչը կարող է հանգեցնել ծանր հետևանքների՝ երկրի գյուղատնտեսության և պարենային անվտանգության համար։
Օրվա վիճակագրական թարմացումներ
Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,000 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 252 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախի ռեանիմոբիլի շարժը, իսկ Կարմիր խաչը չունի ռեանիմոբիլ և սովորական մեքենաներով է իրականացնում հիվանդների տեղափոխությունը՝ բոլորը նստած վիճակում։
Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3 900 անձ, ներառյալ՝ 570 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:
Ստեփանակերտ-Գորիս մայրուղով ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 184 անգամով, եղածն էլ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ (114 օրվա ընթացքում մարդկանց 279 300-ի փոխարեն՝ 1 521 մուտք և ելք):
Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների մեքենաների շարժը գրեթե 46 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման (114 օրվա ընթացքում 104 880-ի փոխարեն՝ 2 297 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից):
Շուրջ 12 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (114 օրվա ընթացքում մոտ 45,600 տոննայի փոխարեն՝ 3,948 տոննա):
Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 48 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 85 օր շարունակ: Դա հանգեցրել է օրական վեցժամյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման:
782 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 18.3 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։
Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 9,800 մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է։
Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3 717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։
Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 220 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 24 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը: