Կարծիք

04.04.2023 09:53


Ադապտացեք ոչ լեգիտիմ քաղաքական կյանքին, դրա դաժան ապագան իր արդյունքներով շուտ է գալու

Ադապտացեք ոչ լեգիտիմ քաղաքական կյանքին, դրա դաժան ապագան իր արդյունքներով շուտ է գալու

Թե բա «Ժողովրդի կողմից օրինական ընտրված իշխանությանը ոչ ոք իրավունք չունի դավաճան անվանել»:

Մաֆիա խաղալով, գարեջրով քաղաքականությունից խոսելով և FB անորակ ստատուս կարդալով քաղաքականության մասին պատկերացումներ կազմածներին խնդրում եմ փոխանցել, որ թե՛ քաղաքագիտորեն, թե՛ բարոյապես, թե՛ փիլիսոփայորեն, և թե՛ շատ ու շատ այլ կատեգորիաներով իշխանության օրինական, այսինքն լեգալ լինելու հանգամանքը դադարում է քաղաքական և քաղաքագիտական, հասարակական և հասարակագիտական որևէ էական նշանակություն ունենալ հենց այն պահից, երբ ընտրված իշխանությունը ստանձնում է իշխանական գործառույթներ:

Հենց այդ պահից նա ամբողջությամբ կախված է իր լեգիտիմության բազայից, որը մեկ կամ երկու օր կա, իսկ երրորդ կամ չորրորդ օրը սեփական քաղաքականության ձախողման կամ ստի արդյունքում կարող է չլինել: Այսինքն էդ օրինական ընտրվածն առանց հանրային համաձայնության, հանրային հավատի, հանրային աջակցության, հանրային վստահության առոչինչ է:

Որևէ ընտրություն՝ հավատի, վստահության, աջակցության և համաձայնեցված քաղաքականության իրականացման չորս կամ հինգ տարվա լեգիտիմության ավանս չի տալիս: Տալիս է ընդամենը այն իրակացնելու շանս և հնարավորություն: Լեգիտիմության սկզբնական բազան ընտրողի հետ նախապես չհամաձայնեցված և բացարձակապես այլ քաղաքական ուղղությամբ տանելը կոչվում է իշխանության ապալեգիտիմացում, ինչի պարագայում օրինական ես ընտրված թե ոչ, այլևս ոչ մեկի սակուրային չէ:

Դուք չեք վճարվում ձեր այլևս գոյություն չունեցող 680.000 ընտրողների հարկերից:

Ձեր որոշումները չեն վերաբերում գոյություն չունեցող 680.000 հոգուն: Ձեզ վերահսկելու, կշտամբելու, չհպատակվելու, հայհոյելու և դավաճան գոռալու իրավունք ունեն բոլորը, բոլորն անխտիր: Այ այդ իրավունքը յուրաքանչյուր քաղաքացու և հայ մարդու անքակտելի իրավունքն է:

P.S. Ադապտացեք ոչ լեգիտիմ քաղաքական կյանքին, դրա դաժան ապագան իր արդյունքներով շուտ է գալու:

Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը