Քաղաքական

04.04.2023 09:23


Իրենք էլ են հասկանում, որ «վիլկայի» մեջ են․ «Փաստ»

Իրենք էլ են հասկանում, որ «վիլկայի» մեջ են․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, նախօրեին Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանն ազատ է արձակվել։ Նա ձերբակալվել էր ուրբաթ օրը՝ քպականին հարվածելու համար և երեք օր գտնվում էր ձերբակալվածների պահման վայրում։ Մեր տեղեկություններով, Սահակյանի թեման լուրջ քննարկման առիթ է դարձել ՔՊ-ում:

Ի մասնավորի, «նեղ» շրջանակով քննարկումներից մեկի ժամանակ, որին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը, ՔՊ խմբակցության որոշ ներկայացուցիչներ պնդել են, որ գլխավոր դատախազն անպայման պետք է միջնորդություն ներկայացնի Սահակյանին մեղադրանք առաջադրելու և անձեռնմխելիությունից զրկելու համա: Սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ, այդպիսի ընթացքին կտրուկ դեմ է եղել Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե պետք չէ ավելորդ «գրուզի» տակ մտնել, ավելի լավ է թեման լուծել «բարոյական տիրույթում», և առաջիկա քառօրյային ԱԺ-ում «ցեխը կոխել» ընդդիմադիրներին։

Ի դեպ, մեր տեղեկություններով, նման «որոշման» համար կան խորքային պատճառներ: Բանն այն է, որ ՔՊ-ն այս առումով «վիլկայի» մեջ է. բազմաթիվ դեպքեր կան քպականների հետ կապված, որոնց առնչությամբ գործերը «քնեցված» են: Ուստի, նրանք շատ լավ հասկանում են, որ եթե ընթացք տան Սահակյանի «գործին», ապա նորից ջրի երես դուրս կգան քպական մի շարք պատգամավորների «քաջագործությունները»:

Այս խորագրի վերջին նյութերը