Կարծիք

04.04.2023 08:45


Ըստ իշխող ուժի ներկայացուցչի՝ Սերժ Թանկյա՛ն, Արսինե Խանջյա՛ն, այսուհետ դուք իրավունք չունեք խառնվելու ՀՀ ներքաղաքական կյանքին

Ըստ իշխող ուժի ներկայացուցչի՝ Սերժ Թանկյա՛ն, Արսինե Խանջյա՛ն, այսուհետ դուք իրավունք չունեք խառնվելու ՀՀ ներքաղաքական կյանքին

Արձանագրենք.

Իշխող ուժի կարկառուն ներկայացուցիչ, պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր հայտարարել է, թե սփյուռքում ապրող հայերն իրավունք չունեն խառնվելու ՀՀ ներքաղաքական կյանքին:

Սա այն քաղաքական իշխանության կարկառունն է հայտարարել, որի ղեկավարը նաև սփյուռքի աջակցությամբ հասավ իշխանափոխության:

Սերժ Թանկյան, Արսինե Խանջյան և այլոք, այսուհետ դուք իրավունք չունեք խառնվելու ՀՀ ներքաղաքական կյանքին: Չնայած այլևս չեք էլ խառնվում, դուք ձերը արեցիք ու անհետացաք:

Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը