Այս տարվա 9 ամիսների ընթացքում Վրաստան է այցելել 2 մլն 66.000 օտարերկրյա քաղաքացի, որը 630.000–ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշի համեմատ։ Ինչպես փոխանցում է «ՌԲԿ»–ն, այս մասին հայտնում է Վրաստանի ներքին գործերի մամլո ծառայությունը։
Հիմնական այցելուները ժամանել են Ադրբեջանից (520.000), երկրորդ տեղում Թուրքիան է (519.700 հազ), երրորդում՝ Հայաստանը (511.200)։ Այս ցուցակում չորրորդ տեղը զբաղեցնում են Ռուսաստանի քաղաքացիները (206.100)։
Վրաստանի ՆԳՆ–ն առանձին վիճակագրություն է անցկացնում ռուս–վրացական ցամաքային սահմանի վրա՝ Վերին Լարս–Կազբեգի հսկիչ անցակետում։
Ըստ այդ տվյալների՝ անցակետից օգտվել է 127.600 մարդ, որոնցից 68.100–ը Ռուսաստանի քաղաքացիներ են, 40.500–ը՝ Հայաստանի, 9.800–ը՝ Վրաստանի և այլ երկրների։
2011–ին 511.200 հայ է այցելել Վրաստան