Հարություն Առաքելյան. «Որպես ավանդական կուսակցություն` այս քայլը լրիվ համապատասխանում է իրենց ոճին, իրենց պատմությանը»
Հայաստանի Ռամկավար-Ազատական կուսակցության նախագահ Հարություն Առաքելյանը, «7 օր»-ի հետ զրույցում, մեկնաբանելով ՀՅԴ կուսակցության կոալիցիայից դուրս գալու որոշումը, ասել է, թե «ողջունելի է, որ Հայաստանում կան կազմակերպություններ, որոնք ունակ են քաղաքական որոշումներ կայացնելու»։
-Որպես ավանդական կուսակցություն` այս քայլը լրիվ համապատասխանում է իրենց ոճին, իրենց պատմությանը,- նշել է նա։
-Եթե կուսակցությունը իշխանության մեջ չէ, ինքնստինքյան ընդդիմություն է, Դաշնակցությունն այդ առումով խնդիր չունի որևէ մեկին միանալու,-ասել է նա և հավելել, որ առաջիկա փոփոխությունների մասին կանխատեսումներ չի անի։
–Քաղաքակն որոշում կայացնելը` քաղաքական համակարգի համար ավելի կարևոր է, քան թե այն, թե որ անձը ում տեղը կզբաղեցնի։