Վլադիմիր Վարդանյանը շատ լավ գիտի՝ ոչ մի առարկա էլ չի եղել Մհեր Սահակյանի ձեռքին. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին կալանավորլու հիմքեր չկան: Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Կալանավորման հիմքերը որո՞նք են, որ մարդը կարող է խուսափել քննությունից, կարող է ճնշում գործադրել քննության նկատմամբ, այդպիսի հիմքեր որեւէ մեկը կա՞, որ տեսնում է: Ակնհայտորեն այդ հիմքերը բացակայում են: Ավելին, այս պահին առհասարակ խափանման միջոցի մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ մեղադրանք չկա: Մեղադրանք էլ չկա, որովհետեւ անձեռնմխելիություն կա: Երբ որ գլխավոր դատախազը կմտնի ԱԺ եւ մենք կհասկանանք, թե կոնկրետ ինչ հոդվածի մասին է խոսքը, մենք արդեն մեր դիրքորոշումը կհայտնենք:
Պարոն Սահակյանը հստակ իր դիրքորոշումը հայտնեց, որ եթե վարույթն իրականացնող մարմինը կգտնի, որ այստեղ եղել է անհրաժեշտ պաշտպանության սահմանների անցում, նա պատրաստ է պատասխանատվության ենթարկվել»,-ասաց նա:
Ռուբեն Մելիքյանը նաեւ տեղեկացրեց, որ Մհեր Սահակյանը իրեն հանձնարարել է չբողոքարկել ձերբակալման որոշումը:
«Հաշվի առնելով, որ իրականում եղել է հարված և Մհեր Սահակյանն էլ ընդունում է, որ ինքը հարվածել է, ինձ ասաց, որ ճիշտ չի համարում ձերբակալման որոշման բողոքարկումը, թեև մենք տեսնում էին հիմքեր հատկապես ձերբակալման ընթացակարգի մասով, քանի որ ակնհայտ անհամաչափ ուժ էր կիրառվել»,-ասաց Մելիքյանը:
Վերջինս նշեց, որ Վլադիմիր Վարդանյանն իր հաղորդման մեջ հստակ նշել է՝ Մհեր Սահակյանը աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով հարվածել է իր ձախ հոնքին. «Խոսքը խուլիգանության հանցակազմի մասին է, մենք պնդում ենք, որ առհասարակ այստեղ խուլիգանության հանցակազմի մասին խոսք լինել չի կարող: Մհեր Սահակյանի վարքագիծը դա է վկայում: Եթե վարույթ իրականացնող մարմինը գտնի, որ այստեղ կա խուլիգանության հանցակազմ, ապա դա ծանր հանցագործություն է՝ 4-8 տարի ազատազրկմամբ: Մեր կարծիքով՝ սա է պատճառը, որ անընդհատ դրա մասին են խոսում:
Վլադիմիր Վարդանյանը հանրությանն ասում է՝ «չգիտեմ՝ առարկայով է եղել հարվածը, թե ոչ», բայց քննիչի որոշման մեջ հստակ նշված է, որ հարվածը եղել է ինչ-որ առարկայով: Վլադիմիր Վարդանյանը շատ լավ գիտի, որ որևէ առարկա չի եղել: Մհեր Սահակյանի ձեռքի կոտրվածքն էլ դրա մասին է վկայում»,-նշեց Մելիքյանը:

Աղբյուրը՝ news.am