Լրահոս

05.10.2011 10:41


Էրդողանը գերմանացիներին մեղադրել է քրդական գրոհայիններին ֆինանսավորելու համար

Էրդողանը գերմանացիներին մեղադրել է քրդական գրոհայիններին ֆինանսավորելու համար

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մեղադրել է գերմանական բարեգործական ընկերություններին Քրդական աշխատավորական կուսակցությանը ֆինանսավորելու համար։ Էրդողանը նշել է, որ որոշ գերմանական բարեգործական ընկերություններ թուրքական քաղաքները բարեկարգելու շղարշի տակ գումարներ են հավաքում, բայց իրականում այդ ֆինանսներն ուղարվկում են քրդական գրոհայիններին սպառազինելուն։

Թուրքական պետական կառույցները, որոնք հետևում են կասկածելի ֆինանսական փոխանցումներին, դիմել են գերմանական գործընկերներին այդ փոխանցումների վերաբերյալ, սակայն դեռ պատասխան չեն ստացել։

–Նման երևույթներն ինձ շատ են վրդովեցնում,– ասել է Էրդողանը։

Այնուամենայնիվ, Թուրքիայի վարչապետը չի նշել և ոչ մի գերմանական կազմակերպության անուն, որը, ըստ նրա, զբաղվում է այդ կասկածելի ֆինանսավորմամբ։

Տեղեկացնենք, որ Քրդական աշխատավորական կուսակցությունն ահաբեկչական է համարվում թե՛ Թուրքիայում, թե՛ Եվրամիությունում, այդ թվում՝ Գերմանիայում։

Այս խորագրի վերջին նյութերը