Երեկվա հոխորտանքներից հետո Ալեն Սիմոնյանն այսօր էլ փորձում է ներկայանալ զոհի կարգավիճակով. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
Երեկվա հոխորտալուց հետո բնականաբար Ալեն Սիմոնյանը հասկացել է, որ հակառակ ազդեցությունն ունեցավ, այսօր էլ փորձում է ներկայանալ զոհի կարգավիճակով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Գիտեք Ալեն Սիմոնյանն ու Նիկոլ Փաշինյանը պետք է մի բան հասկանան, լինի Երևանի կենտրոնում, թե Հայաստանի հեռավոր գյուղերում կամ Հայաստանի սահմաններից դուրս մշտապես լինելու են արժանապատիվ քաղաքացիներ, ովքեր մշտապես հիշեցնելու են, թե ովքեր են իրենք և երկիրն ինչ օրի են հասցրել։ Իրենց բոլոր հակազդեցությունները, նման դեպքերին պատասխանելը բռնություններով՝ ինչպես երեկ տեղի ունեցավ, ինչպես ոչ օրինաչափ կերպով այս պահին կալանքի տակ է գտնվում Մհեր Սահակյանը ունենալու է հակառակ ազդեցություն»,-ասաց նա։

Աղբյուրը՝ yerkir.am