Թուրքիան Սիրիայի սահմանի մոտ զորավարժանք է անցկացնելու
«Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը հաղորդում է, որ Թուրքիայի զինված ուժերը մոտ ժամանակներս զորավարժանք են անցկացնելու հարևան Սիրիայի սահմանի մոտ։
Այդ տվյալների համաձայն՝ զորավարժանքը տեղի կունենա Հիթայ սահմանամերձ շրջանում հոկտեմբերի 5–13–ը։ Նախատեսվում է, որ այդ ընթացքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կայցելի այդ շրջան, որտեղ ժամանակավոր ճամբարներում ապաստան են գտել մոտ 7 500 փախստականներ՝ փրկվելով սիրիական կառավարական զորքերից։
Այցի ժամանակ վարչապետը կհայտարարի Դամասկոսի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին։ Նա արդեն հայտարարել է. «Չի կարելի ձեռքերը ծալած նայել, թե ինչ է կատարվում Սիրիայում, որտեղ զանգվածաբար սպանում են անպաշտպան ու անմեղ մարդկանց։ Այսպես այլևս չի կարող շարունակվել»։
Ավելի վաղ Անկարան հայտարարել էր Սիրիայի հետ ռազմական համագործակցության դադարեցման մասին։ Ինչպես սպասվում է, նոր պատժամիջոցները կվերաբերեն տնտեսական ոլորտին։