Լրահոս

05.10.2011 10:17


Սերժ Սարգսյանը Դմիտրի Մեդվեդևին պարգևատրել է Փառքի շքանշանով

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՌԴ նախագահ Դմիտրի Անատոլիի Մեդվեդևին Փառքի շքանշանով պարգևատրելու մասին: Հրամանագրում մասնավորապես ասված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ. Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերի ամրապնդման, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դաշնակցային ռազմավարական հարաբերությունների խորացման ու ընդլայնման, ինչպես նաև խաղաղության և միջազգային անվտանգության պաշտպանության գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Անատոլիի Մեդվեդևին պարգևատրել Փառքի շքանշանով»:

 

Այս խորագրի վերջին նյութերը