Սոմալիում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 100–ի
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվն աճել է մինչև 100–ի, ավելի քան 50 մարդ ստացել են վնասվածքներ։ Այս մասին հայտնել է «շտապ օգնության» քաղաքային ծառայությունը։
Ականապատ ավտոմեքենայով ահաբեկիչը կառավարական թաղամասում գործի է դրել պայթուցիկ սարքը կրթության և գիտության նախարարության շենքի մոտ։ «ԻՏԱՌ–ՏԱՍՍ» գործակալությունը հաղորդում է, որ զոհերի թվում կան բազմաթիվ զինվորականներ և քաղաքացիական անձինք, այդ թվում և ուսանողներ, որոնք եկել էին քննություն հանձնելու։