Քաղաքական

01.04.2023 14:37


ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանի որդին նշանակվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ

ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանի որդին նշանակվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ

Aravot.am-ը գրում է. ՀՀ արդարադատության նախարարի հրամանով «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ Արման Մելքոնյանը տեղափոխվել եւ նշանակվել է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ։

44-ամյա Արման Մելքոնյանը 2019թ․-ի օգոստոսի 7-ին էր նշանակվել «Արթիկ» ՔԿՀ-ի պետ։

Արման Մելքոնյանը Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի որդին է։

Իսկ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունները ժամանակավոր կատարող է նշանակվել Խաչիկ Հարությունյանը։

Այս խորագրի վերջին նյութերը