Քաղաքական

31.03.2023 19:49


Քննչական կոմիտեի հայտարարությունը պարունակում է ակնհայտ կեղծ տեղեկություններ

Քննչական կոմիտեի հայտարարությունը պարունակում է ակնհայտ կեղծ տեղեկություններ

Դատապարտում եմ սույն թվականի մարտի 31-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ Քննչական կոմիտեի հայտարարությունը: Այն ոչ միայն չի արտահայտում օբյեկտիվ իրականությունը, այլև պարունակում է ակնհայտ կեղծ տեղեկություններ:

Լինելով դեպքի անմիջական ականատես` հայտարարում եմ, որ մինչ այս պահը չեմ հարցաքննվել, հետևաբար հայտարարությունը միակողմանի է և նրանում տրված նկարագրությունը չի համապատասխանում իրականությանը:

Ավելին՝ աղաղակող սուտ է այն փաստը, որ իբր Վլադիմիր Վարդանյանն իր տեղում նստած է եղել, ոչ մի սադրիչ գործողություն չի ձեռնարկել, առաջինը չի մոտեցել իր տեղում նստած Մհեր Սահակյանին և նաև այն, որ իբր Մհեր Սահակյանի ձեռքին եղել է որևէ առարկա, որով իբր վերջինս հարվածել է Վլադիմիր Վարդանյանին:

Հ.Գ. Անթույլատրելի համարելով նման դեպքերի կրկնությունը՝ գտնում եմ, որ չպետք է խտրական մոտեցում լինի համանման դեպքերին, բայց, ցավոք, քաղաքական մեծամասնությունը զբաղված է էժանագին մանիպուլյացիաներով և իրականությունը խեղաթյուրելով:

Արծվիկ Մինասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը