Ադրբեջանցիների շարժից հասկացվում է, որ առաջիկա օրերին ինչ-որ բան է լինելու. Վարդենիսի ուղղությամբ կուտակումները շեղելու համար են. հիմնական ուղղությունները երկուսն են լինելու. Ավետյան
Ադրբեջանցիներն ամրացնում են դիրքերը՝ հատկապես նրանք, որոնք 2022թ. սեպտեմբերի ռազմական գործողություններից հետո դրել են զավթած տարածքներում։ Նրանց շարժից հասկացվում է, որ ինչ-որ բանի են պատրաստվում։
Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գեղամասարի նախկին համայնքապետ Հակոբ Ավետյանը։
«Ադրբեջանցիների շարժից հասկացվում է, որ առաջիկա օրերին ինչ-որ բան է լինելու։ Ճիշտ է՝ Վարդենիսի ուղղությամբ կուտակումներ կան, բայց ես հակված եմ կարծելու, որ հիմնական ուղղությունները լինելու են Սյունիքն ու Երասխը։ Վարդենիսով ուզում են շեղել մեր ուշադրությունը։ Ցավալին այն է, որ էստեղ ինչ-որ «խաղաղության դարաշրջանից» են խոսում. թշնամին ինչի է պատրաստվում, մենք ինչով ենք զբաղված...»,-ահազանգում է Ավետյանը։
Այն, որ թշնամու սպասվող հերթական ներխուժման մասին որոշակի ինֆորմացիա ունեն պատկան մարմինները, Ավետյան գրեթե վստահ է։ Ասում է՝ նրանք սեպտեմբերյան ռազմական գործողությունների մասին էլ են տեղյակ եղել, բայց ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, մարդկանց չեն նախազգուշացնում սպասվողի մասին։
«2022թ. սեպտեմբերյան ռազմագործողություններից առաջ անգամ հովիվներն էին զգում, խոսում, որ թուրքերը ներխուժման են պատրաստվում, ինչպե՞ս կարող էին պատկան մարմինները չիմանային...»,-նկատում է Ավետյանը։
Ստեղծված իրավիճակում հասարակության մի ստվար հատվածի տրամադրություններին ու պատկերացումներին անդրադառնալով՝ մեր զրուցակիցը ցավով նկատում է՝ մարդիկ կորցրել են թասիբը, ոչխարի հոտի նման ուզում են խաբված լինել։
«Որ կառավարությունն է մարդկանց փորձում էշի տեղ դնել, էլի ինչ-որ տեղ հասկանալի է, բայց որ մարդիկ են իրենց էշի տեղ դնում, դա արդեն ահավոր է...Եթե վարդենիսցին մինչև հիմա չի գիտակցել, որ Քարվաճառը դարպաս էր, իր թիկունքն էր պահում ու ասում է՝
«Արցախն ինչների՞ս է պետք, դե տալիս է, թող տա», էլ ի՞նչ սպասես էդ մարդուց ...»,-ասում է Ավետյանը։
Գյուղատնտեսական սեզոնի բացմանը եթե մի քանի տարի առաջ բոլորն անհամբերությամբ էին սպասում, ապա հիմա, Ավետյանի խոսքով, մարդիկ չեն ուզում հողը մշակել։
«Մի հասարակ բան. եթե մինչև վերջին տարիները կարտոֆիլի դաշտերը հսկայական տարածություններ էին զբաղեցնում, ապա հիմա կարտոֆիլ ենք ներկրում։ Անասնապահությամբ հայտնիկ Սոթքում անասնագլխաքանակը շուրջ 80 տոկոսով նվազել է։ Պատկերացնո՞ւմ եք՝ եթե մեկն ուզում է տնական կաթ առնել, մտածում է, թե գյուղում ով կով ունի...»,-ասում է Ավետյանն ու հավելում՝ երկրի, պետության մասին մտածողները շատ քիչ տոկոս են կազմում. զգալի մասը մտածում է՝ ինչպես սպասվող հերթական աղետից ապահովագրի իրեն ու իր ընտանիքը։