Քաղաքական

31.03.2023 09:48


«Спасайтесь кто может». ՔՊ-ում հիստերիա է սկսվել․ «Իրավունք»

«Спасайтесь кто может». ՔՊ-ում հիստերիա է սկսվել․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը մոտ կանգնած «Իրավունքի» աղբյուրների հավաստմամբ` ՔՊ-ականների շարքերում հիստերիա է սկսվել` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Հաագայի դատարանի ցուցումով Հայաստանում ձերբակալելու իշխանական կարկառուն դեմքերի բացահայտ ակնարկների վերաբերյալ:

Շատերն են արդեն հասկացել, որ Նիկոլ Փաշինյանին բացառապես հուզում է Արեւմուտքում քաղաքական ապաստան գտնելու հարցը, հետեւապես սկսել են մտորել, թե ինչ են իրենք անելու այս իրավիճակում:

ՔՊ-ականները վստահ են` ինչ էլ լինի, վերջում, միեւնույն է, Նիկոլ Փաշինյանն իրենց էլ է «փուռը տալու»:

Այս խորագրի վերջին նյութերը