Այգում 8 հոգով էինք աշխատում, 6-ը՝ կանայք էին. Բերդաշենի բնակիչը՝ հակառակորդի կողմից իրենց թիրախավորելու մասին
Ադրբեջանական զինված ուժերի կողմից այսօր՝ մարտի 30-ի առավոտյան, Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի այգիներում աշխատող 8 խաղաղ բնակչի է թիրախավորել:NEWS.am-ի հետ զրույցում բնակիչներից Սենորիկ Ալավերդյանը պատմեց, որ ինքը մյուս աշխատողներից ավելի հեռու է եղել, երբ սկսվել են կրակոցները:
«Խաղողի այգում մենք 8 հոգով էինք աշխատում: Մյուս 7 աշխատողները, որոնցից 6-ը կանայք էին, մի փոքր ավելի հեռու էին ինձնից աշխատում: Կանանց էդ ժամանակ տուն տարանք ու դադարեցրինք աշխատանքները»,-պատմեց բնակիչը:
Բնակիչը պատմեց, որ վերջին օրերին ավելի հաճախ են հնչում կրակոցները. «Մի քանի օր առաջ էլ էին կրակել»:
Այգում 8 հոգով էինք աշխատում, 6-ը՝ կանայք էին. Բերդաշենի բնակիչը՝ հակառակորդի կողմից իրենց թիրախավորելու մասին
Ադրբեջանական զինված ուժերի կողմից այսօր՝ մարտի 30-ի առավոտյան, Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի այգիներում աշխատող 8 խաղաղ բնակչի է թիրախավորել: NEWS.am-ի հետ զրույցում բնակիչներից Սենորիկ Ալավերդյանը պատմեց, որ ինքը մյուս աշխատողներից ավելի հեռու է եղել, երբ սկսվել են կրակոցները: