Վահե Էնֆիաջյան. «Համախմբողի դերը պատրաստվում է ստանձնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը»
ԲՀԿ–ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամանակ անդրադարձել է 2012-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրություններին և այդ գործընթացում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշմանը։
–Հայաստանում ստեղծված իրավիճակը, գոյություն ունեցող խնդիրները լուծելու համար պետք է միավորվել. առանց դրա Հայաստանը չի կարող դուրս գալ այսօրվա իրավիճակից։ Այդ համախմբողի դերը պատրաստվում է ստանձնել հենց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Եվ ինչպես վերջերս իր հարցազրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, 2012–ը պետք է սկիզբ դառնա Հայաստանի համար լավատեսության, իրար նկատմամբ հարգանքի ու բարգավաճման ժամանակաշրջանի,– նշել է Վահե Էնֆիաջյանը։

7or.am