Նիկոլի «ապագա»-ն հասավ նաև Տեղ գյուղի բնակչությանը
Արցախի ՏՇ-ի հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:
Չնայած ՏՇ-ի հավաստիացումներին առ այն, որ արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»), այնուհադերձ, նույն հաղորդագրության մեջ խոստովանվում է, որ այն դեռ գրունտային է, իսկ ասֆալտապատման աշխատանքները դեռ չեն ավարտվել:
Այսինքն՝ Տեղ-Կոռնիձոր գրունտային ճանապարհը երթևեկելի է կամ, ժողովրդական լեզվով ասած, առայժմ յոլա կտանի:
ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձն էլ հայտարարեց քիչ առաջ, որ ինքը Ադրբեջանի հետ պայմանավորվել էր, որպեսզի ճանապարհը տեղափոխվի 2023 թ. ապրիլի 1-ից:
Երկու դիտարկում.
1. Ադրբեջանը իր բնավորության համաձայն առնվազն 2 օր շուտ է խուժել ՀՀ - Արցախ սահմանային տարածք և փակել ՀՀ-ն Արցախին կապող ճանապարհը, որպեսզի ուժի սպառնալիքով զբաղեցնի առավել հարմար ու ռազմավարական նշանակություն ունեցող դիրքեր: Առայժմ տեղեկություններ չունենք, սակայն կարելի է կռահել, որ Ադրբեջանի զորքերն այժմ զավթել և վերահսկում են Տեղ գյուղին պատկանող դաշտերն ու ցանքատարածությունները: Կարճ ասած՝ ապագան հասավ նաև Տեղի բնակչությանը:
2. Վարչապետի աթոռից կառչած անձի սահմանած ժամկետներում հայկական կամ, ավելի ճիշտ, նիկոլական կողմը, անորակ ասֆալտով խաբելով ողջ ՀՀ բնակչությանը, այդուհանդերձ, չի կատարել իր ստանձնած պարտավորությունը, մինչ 2023 թ. ապրիլի 1-ը չի ավարտել և շահագործման չի հանձնել Տեղ-Կոռնիձոր-Հակարի գետի կամուրջ ռազմավարական հույժ կարևոր նշանակության ճանապարհը:
ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող անձն այսօր կառավարության նիստում իր պաշտոնական հայտարարության մեջ մատնանշելով մինչ այժմ գործող ավտոճանապարհի երթուղին, նշեց, որ, իբր, ճանապարհը մինչ այժմ անցնում էր ՀՀ, այուհետև Ադրբեջանի, այուհետև նորից ՀՀ տարածքով:
Պատմության համար փաստենք, որ ՀՀ ղեկավար հանդես եկող անձը.
1. հերթական անգամ ոտնձգություն կատարեց Արցախի Հանրապետության Սահմանադրության ու տարածքային ամբողջականության դեմ՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանն անվանելով Ադրբեջան,
2. կրկին առաջնորդվելով տխրահռչակ GPS ամերիկյան նավիգացիոն համակարգի մատնանշած սահմաններով, միանձնյա որոշմամբ կատարեց «սահմանազատում», «սահմանագծում»՝ հայրենիքի մի շարք հատվածներ հայտարարելով ադրբեջանական: Վերջինս դրանով իսկ փորձեց լեգիտիմացնել թշնամու զավթողական նկրտումներն ու սեփական թուրքամետ խմբակի քիմքին հաճո հայտարարություններով օտարել հայրենիքի տարածքները թշնամուն:
Եվ վերջում. թուրքերը բանակով, զորքով գրավելով գալիս են առաջ, իսկ ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնողն այսօր հայտարարում է, որ Տեղ գյուղի այդ հատվածներում հանում է բանակն ու տեղակայում ԱԱԾ սահմանապահ զորքեր՝ հույս հայտնելով, որ իր ռազմական պոտենցիալը մոբիլիզացրած և ՀՀ-ն կործանել պատրաստվող Ադրբեջանը չի դիմի սադրանքների:
Մեկնաբանությունները թողնում եմ մտածող և սույն անձի հույսերին մնացած ընթերոցողին...

Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից