Կարևորը, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները հնարավորինս վատանան
Փորձելով հասկանալ, թե ո՛րն էր Միջազգային քրեական դատարանի «Հռոմի կանոնադրության» (կամ ստատուտի) հարցում Նիկոլ Փաշինյանի իշխանության դրսևորած ափալ-թափալության դրդապատճառը, բավականին հետաքրքիր դիտարկումների ես հանգում: Փաշինյանական իշխանությունը նշված կանոնադրությունն ընդունելու, իսկ ավելի ճիշտ՝ վավերացնելու անհրաժեշտությունը փորձել է պատճառաբանել Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի ու Հայաստանի տարածքի մի մասն օկուպացնելու հանգամանքներով: Հռչակվող «պաշտոնական դիրքորոշման» հիմնավորումն այն է, որ դա հնարավորություն կտա Հայաստանի տարածքում կատարված ռազմական հանցագործությունների վերաբերյալ նշված կանոնադրությանը համապատասխան՝ քրեական հետապնդման հետամուտ լինել Ադրբեջանի դեմ:
Բայց դրա մասին, կներեք, այդ ո՞ր իշխանությունը, ո՞ւմ գլխավորած կառավարության ներկայացուցիչն է խոսում, Նիկոլ Փաշինյանի՞: Այն Փաշինյանի, որ ահա արդեն 2 տարի է՝ գործնական առումով ոչինչ չի արել ադրբեջանական ագրեսիայի հետևանքները վերացնելու և Հայաստանի տարածքը թշնամուց մաքրելու համար, այլ միայն թույլիկ-նվնվիկի նման միջազգային կառույցների կամ օտար երկրների է դիմում, թե բա՝ տեսե՜ք, ադրբեջանական կողմն ագրեսիա է անում, գոնե դիտորդից-բանից ուղարկե՜ք: Էլ չասած այն մասին, որ այդ՝ «թղթեշերեփային» քաղաքականությունը կամ ՀՀ շահերը պաշտպանելուն վերաբերող այդ կոչերը նիկոլական իշխանության պարագայում կրում են զուտ ձևական, ցուցադրական բնույթ: Այսինքն, ինչպես Փաշինյանը կասեր, անում են, «որ հետո իրենց չասեն՝ դավաճան»:
Մյուս հետաքրքիր հանգամանքն այն է, որ ինչպես մեկնաբանում են պրոֆեսիոնալ ու նիկոլական իշխանության հետ համագործակցությամբ չարատավորված իրավագետները, Հայաստանի Սահամանդրական դատարանը դեռևս 2004-ին որոշել էր, որ Հռոմի ստատուտը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը: Ըստ որում, չնայած դրանից հետո Սահմանադրությունը 2 անգամ փոփոխությունների է ենթարկվել, բայց անհամապատասխանության վերաբերյալ հոդվածները չեն փոխվել: Եվ ամեն դեպքում, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի ՍԴ-ն մարտի 24-ին սահմանադրական է ճանաչել մի բան, որը 2004-ին ՍԴ-ն արդեն ճանաչել է հակասահմանադրական: Այսինքն, իրավական բեսպրեդելն ու պոֆիգիզմը, պետք է ենթադրել, արդեն ՍԴ է հասցվել:
Եվ վերջապես, ամենից հետաքրքիրը. հենց Արևմուտքը որոշեց, որ «Պուտինի հետևից պիտի ընկնեն», այսինքն՝ Ռուսաստանի նախագահին կալանավորելու որոշում հրապարակեցին, Հայաստանի ՍԴ-ն կանաչ լույս վառեց հիշյալ կանոնադրության առաջ: Շատերը սկսեցին խոսել այն մասին, որ Փաշինյանը դա հատուկ է արել, որպեսզի եթե կամ երբ Պուտինը գա Հայաստան, նրան ձերբակալելու հնարավորություն ունենա: Ասենք, ինչո՞ւ՝ «շատերը»: Կարկառուն նիկոլական Գագիկ Մելքոնյանը, կարելի է ասել՝ անձամբ փաշինյանի անունից հայտարարեց, որ այդպես էլ կա: Ճիշտ է, նա կարծում է, որ Պուտինը Հայաստան չի գա, բայց եթե գա, ապա Հայաստանը պիտի կատարի իր պարտավորությունները (Հռոմի ստատուտի առումով): Այնպես որ, Վլադիմիր Պուտինը թող նկատի ունենա, որ եթե եկավ Հայաստան, ապա անձամբ Գագիկ Մելքոնյանը (էն նախկինների ժամանակվա թիկունքային գեներալը, էլի) իրեն «Զվարթնոցում» կալանավորելու է:
Ասել, որ Ռուսաստանի քաղաքական շրջանակներում Հայաստանի փաշինյանական Սահմանադրական դատարանի տվյալ որոշումը հիմնականում վատ ընդունեցին, կնշանակի՝ ոչինչ չասել: Հայաստանի իշխանություն կոչվածի այդ քայլը ռուսական շրջանակներում հիմնականում մեկնաբանվեց որպես բացահայտ թշնամական գործողություն:
Ավելին, Ռուսաստանի ԱԳՆ-ի վրա հղումով ՏԱՍՍ-ը ևս հաղորդեց, որ բացարձակապես անընդունելի է գնահատում Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը միանալու հետ կապված Հայաստանի ծրագրերը, հատկապես՝ Հաագայի դատարանի կողմից Վլադիմիր Պուտինի ձերբակալության մասին որոշման ֆոնին: Հա, ասում են նաև, որ Փաշինյանին զգուշացրել են նման որոշում ընդունելու կտրուկ բացասական հետևանքների մասին:
Ամփոփելով այս հանգամանքները, կարելի է ասել, որ «Հռոմի կանոնադրության» վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի (ձևականորեն՝ ՍԴ-ի) ընդունած որոշման հիմնական թիրախներից մեկը հենց Ռուսաստանի հետ հարաբերություններն են: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը արել է ևս մեկ շոշափելի քայլ, որպեսզի փչացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները: Նրա ու նրա թիմակիցների համար կարևորը Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները հնարավորինս փչացնելն է: Եվ, պետք է նկատել, որ շատ հետևողականորեն, քայլ առ քայլ անում են դա:

Ա.Հակոբյան