Քաղաքական

30.03.2023 13:57


Իրանը Հայաստանից արդեն նույնիսկ ոչինչ չի հարցնում, ու եթե փորձ արվի ՀՀ տարացքում «կտրել» «Զանգեզուրի միջանցքը»-ն, ապա Թեհրանը կպատասխանի. Կարինե Գևորգյան (տեսանյութ)

Իրանը Հայաստանից արդեն նույնիսկ ոչինչ չի հարցնում, ու եթե փորձ արվի ՀՀ տարացքում «կտրել» «Զանգեզուրի միջանցքը»-ն, ապա Թեհրանը կպատասխանի. Կարինե Գևորգյան (տեսանյութ)

Քաղաքագետ, արևելագետ Կարինե Գևորգյանը, վերլուծելով Անդրկովկասում տիրող իրավիճակը, հայտարարել է, որ թեև Թուրքիան զորքեր և տեխնիկա է կուտակել Նախիջևանի շրջանում, այնուհանդերձ, այն այնքան էլ չի ցանկանում պատերազմ սկսել Իրանի դեմ, որքան կարող է թվալ։

Միևնույն ժամանակ, Գևորգյանը նշել է, որ Իրանը կարող է պատերազմի մեջ մտնել Բաքվի դեմ, եթե Ադրբեջանը փորձի ուժով «կտրել» «Զանգեզուրի միջանցքը»։ «Իրանը Հայաստանից արդեն նույնիսկ ոչինչ չի հարցնում, ու եթե փորձ արվի ՀՀ տարացքում «կտրել» «Զանգեզուրի միջանցքը»-ն, ապա Թեհրանը կպատասխանի»,-նշել է Գևորգյանը։

Միաժամանակ, մասնագետը նշել է, որ Հարավային Կովկասում լարվածության գործընթացները հիմնականում մոդելավորվում են Մեծ Բրիտանիայի կողմից, իսկ Լոնդոնին անհրաժեշտ է Կովկասի ապակայունացում՝ «Ռուսաստանի հետ սակարկությունների համար»։

Դա, ըստ Գևորգյանի, պետք է Մեծ Բրիտանիային, որպեսզի Անդրկովկասը զիջի Մոսկվային՝ տնտեսական նախագծերին մասնակցելու իրավունքի դիմաց, որոնք Չինաստանն ու Ռուսաստանը կիրականացնեն եվրասիական տարածքում առաջիկա տարիներին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղբհուրը` Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը